Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐ ԿԱՊԱՆՈՒՄ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 25.08.2019
Օգոստոսի 24-ին` ժամը 22։00-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում հրավիրեց արտահերթ խորհրդակցություն, որի առիթը մարզում, հատկապես երեկ Կապանում առկա խոշոր հրդեհներն էին՝ բռնկված 3 վայրում՝ դեռ օգոստոսի 22-ից՝ Նորաշենիկ գյուղին հարակից տարածքում եւ օգոստոսի 24-ին՝ Չափնի եւ Կաղնուտ գյուղերի տարածքում։ Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Երեւանից ժամանած՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՍՏՈՐԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ 24.08.2019
Հարգելի՛ քաղաքացիներ Ձեր անհետեւողականության , անպատասխանատվության , անզգուշության ու հայրենի եզերքի հանդեպ անտարբերության հետեւանքով մարզում հրդեհների քանակն ու դրանց հասցրած վնասների ծավալները հասել են աննախադեպ մեծ չափերի ․․․ Սթափվե՛ք ու հիշե՛ք , որ բնության գրկում յուրաքանչյուրիդ կատարած անփույթ քայլը բերում է հսկայական կորուստների ,...

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ․ ՏԱՍԸ ՄԵԴԱԼ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ 23.08.2019
Օգոստոսի 5-17- ն անցկացված Համահայկական 7- րդ ամառային խաղերին Սյունիքի մարզից 100- ից ավելի պատվիրակ մասնակցեց , նրանցից 70- ը՝ մարզիկներ աթլետիկա , շախմատ , հրաձգություն , սեղանի թենիս , մինի ֆուտբոլ , բազկամարտ , վոլեյբոլ , բասկետբոլ մարզաձեւերից։ Սյունեցի մարզիկներից 10 հոգի խաղերից վերադարձել են մեդալներով՝ 8 հոգի կապանցի աթլետներն են՝...

ԿԱՅԱՑԱՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 21.08.2019
Օգոստոսի 20-ին Կապանում անցկացվեց «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի մարզային փուլը։ Մինչ այս կայացել էին համայնքային փուլերը, եւ Կապանից, Գորիսից, Սիսիանից ու Մեղրուց մոտ 20 հոգի՝ 63 տարեկանից բարձր տարիքի թոշակառուներ, մրցեցին շախմատ, շաշկի, նարդի (կարճ), դարթս (տեգախաղ) եւ բասկետբոլի գնդակի նետում մարզաձեւերում։ Արդեն 3-րդ տարին կազմակերպվող մրցույթի նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի...

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 20.08.2019
Օգոստոսի 20-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զորահավաքային մարմնի հերթական նիստը, որը վարում էր զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նիստին մասնակցում էին զորահավաքային մարմնի անդամները, հրավիրված էին նաեւ մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ ՊՆ 1-ին եւ 4-րդ կորպուսի հրամանատարները: Հիմնական զեկուցողը մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ա. Մանուչարյանն էր։

ԸՆՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶԻՑ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ 19.08.2019
ՀՀ կրթության , գիտության , մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել « Գերազանցիկ » նախագիծը , որին մասնակցելու համար Սյունիքի մարզը պետք է 6-9- րդ դասարանների՝ գերազանց առաջադիմությամբ , հեռուստաէկրանի առջեւ չկաշկանդվող , ընդհանուր տրամաբանության զարգացվածությամբ աչքի...