Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2020-Ի ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 08.01.2020
Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունըմարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Մարզի ղեկավարը նախ շնորհավորեց ներկաներին եւ հաջող աշխատանքային տարի ու գործունեություն մաղթեց։ Հունան Պողոսյանն առաջին հերթին հետաքրքրվեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի պահպանման որակով եւ հրահանգեց խստորեն հետեւել, որ այն համապատասխանի անհրաժեշտ չափորոշիչներին։ Այնուհետեւ տարբեր ոլորտների...

ԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ 06.01.2020
Դեկտեմբերի 30-ին, որպես Ամանորի նախատոնական ավանդույթ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերիկ Քոչարյանի ու կորպուսի հրամանատար կազմի հետ, ինչպես նաեւ ԱԺ սյունեցի պատգամավորներ Տիգրան Կարապետյանի, Կարեն Համբարձումյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր՝ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող զինվորներին: Իսկ հունվարի 6-ին...

ԱՅՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԾԻՆ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ 02.01.2020
Այսօր Սյունիքի մարզի բոլոր բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներ են այցելել Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետ Հունան Պողոսյանի անունից շնորհավորելու 2020-ին ծնված փոքրիկներին եւ իրենց մայրիկներին: Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի եւ Մեղրու բժշկական կենտրոններում նրանք նվերներ են հանձնել բաժանմունքներում գտնվող 13 նորածիններին։

ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ 30.12.2019
Այսօր Սյունիքի մարզպետ ա րանի կողմից շնորհավորանք ն եր ու նվերներ ստացան տարեցների սպասարկման «Արծվաբույն» կենտրոնի ( գործում է Կապանում ) շահառուներ ը ։ Ն րանց էին այցելել Սյուն ի քի մարզպետի խո րհրդական Գոռ Թա դ եւոսյանը, մարզպե տ արանի ենթակայության « Կապանի մշակ ույթի կենտրոն » ՊՈԱԿ-ի ա շխատակիցները եւ իհարկե , Ձմեռ պապն ու Ձ յունանուշը ՝ ուրախ երաժշտական կատարումների ուղեկցությամբ։ Գոռ...
Սիրելի՛ սյունեցիներ Սրտանց ու անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ կյանքի կոչվեն Ամանորի շեմին պահած ձեր երազանքները, որ բոլորիդ օջախներում թագավորեն սերը, ջերմությունը, բարեկեցությունը, առողջությունն ու խաղաղությունը։ Հին տարին ճանապարհելիս՝ հիշում ենք նրա ընթացքում գրանցած հաջողությունները, ամփոփում ձեռքբերումներն ու հաստատուն հույսով եւ հավատով, որ գալիք տարում հասնելու ենք ավելիին՝ ծրագրեր կազմում։ Իսկ...

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ 27.12.2019
Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների ու այլ ակտիվ երիտասարդների հետ։ Առիթը ավարտվող տարվա ամփոփման համատեքստում նրանց հետ իրենց խնդիրներից խոսելն ու առաջարկներ լսելն էր, ինչպես նաեւ լավագույններին խրախուսելը։ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» միջոցներից մարզպետարանը 50-հազարական դրամով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի...


