Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՕՐԸ

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՕՐԸ 20.10.2018

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր մարզկենտրոնում մասնակցեց « Կապանի օր » տոնակատարության միջոցառումների շարքին : Կապանի ավագանու որոշմամբ ամեն տարվա հոկտեմբեր ամսվա 3- րդ շաբաթ օրը նշվում է « Կապանի օրը »:

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 19.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:  «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում...

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ 18.10.2018

Ներկաներից նախեւառաջ պահանջեց՝ չքաղաքականացնել իրենց ղեկավարած կառույցները, այնպես աշխատել, որ քաղաքացին իրենցից դժգոհ չհեռանա, իսկ դրա համար ջանք պետք է գործադրեն ու առավել արդյունավետությամբ գործեն ե՛ւ մարզպետարանը, ե՛ւ համայնքապետարանները, ե՛ւ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկներն ու աշխատակիցները:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ 17.10.2018

  Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախար ար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա 1129-Ա որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել էր ՀՀ Սյունիքի մարզպետ: Մարզպետին ներկայացնելու հանդիպմանը ներկա էին Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, ուժային կառույցների մարզային ծառայությունների...

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 17.10.2018

«Աշխատելու ենք՝ սթափ դատելով, քննարկելով եւ կոլեգիալ որոշումներ ընդունելով», - խորհրդակցությունն այսպես ամփոփեց Հունան Պողոսյանը:

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ 16.10.2018

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա երկու աշխատողի՝ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա   Այվազյանին եւ Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ   Սուրիկ Վեզիրյանին: Սյունիք ի մարզպետին փոխարինող Գոռ Թադեւոսյանը նրանց շնորհակալագիր հանձնեց՝ պետական ծառայության համակարգում   երկարամյա անբասիր աշխատանքի համար՝ նաեւ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30