Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ 18.09.2018
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը շարունակում է առանց նախապես զգուշացնելու այցելել հանրակրթական դպրոցներ: Այսօր նա եղավ Կապանի N6 հիմնական դպրոցում, զրուցեց տարբեր տարիքի դպրոցականների հետ, համտեսեց դպրոցում տարրական դասարանների աշակերտներին մատուցվող դպրոցական տաք սնունդը, ծանոթացավ ճաշարանի պայմաններին, ինչպես նաեւ մարզադահլիճում ընթացող ֆիզկուլտուրայի դասին փոխմարզպետ Գոռ Թադեւոսյանի հետ միասին վոլեյբոլ խաղաց աշակերտների հետ:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 17.09.2018
ՀՀ Սյունիքի մարզպետարանը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման համաձայն, ինչպես նաեւ «ՀՀ Սյունիքի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի փետրվարի 3-ի N 10-Ն որոշման համաձայն` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը...
ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին, երբ նշվում է Համաշխարհային մաքրության օրը, Շիկահող այցելեցին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ու ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Միանալով «Մաքուր մոլորակ» միջոցառմանը՝ Շիկահող տանող ճանապարհին՝ «Սառը աղբյուր» կոչվող տեղանքում նրանք «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ մաքրեցին տարածքը պլաստիկ եւ կենցաղային աղբից: Սովորաբար, աղբյուրների, հուշարձանների մոտ գ տնվող հենց նման...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 14.09.2018
Կարեն Համբարձումյանը, ողջունելով հյուրերի այցը Սյունիք, կարեւորեց այս ծրագրի իրականացումը՝ նշելով, որ մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրա արդյունավետ իրականացմանը:
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ 3-ՐԴՆ ԷՐ 12.09.2018
Սյունիքի մարզից աղջիկների պայքարում Վիկտորյա Հայրապետյանը հաղթող է դարձել «հեռացատկ տեղից» մրցաձեւում, «հենում պառկած դրությունից» վարժություններում հաղթել է Լուսիկ Թաթարյանը: Մրցանակային տեղ գրաված մեր թիմը Սյունիք է բերել գավաթ, թիմի անդամներին հանձնվել են նաեւ հավաստագրեր, մեդալներ, մարզագույք:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՄԱՐԶՈՒՄ 09.09.2018
Ըստ այսօրվա համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքում իրականացված աշխատանքների արդյունքների նախնական ամփոփման՝ շաբաթօրյակին մարզում մասնակցել է 7250 մարդ, օգտագործվել է 86 միավոր տեխնիկա, որից՝ աղբահանության մասնագիտացված մեքենա՝ 26 հատ, ոչ մասնագիտացված ինքնաթափ մեքենա՝ 32 հատ, այլ տիպի բեռնատարներ՝ 18 հատ, ջրցան մեքենա՝ 3 հատ: Օգտագործվել են նաեւ 4 ամբարձիչ, 14 անվավոր տրակտոր, 5 հատ թրթուրավոր տրակտոր: Մարզի շաբաթօրյակի աշխատ անքներում ընդգրկված է եղել 248 կազմակերպություն: Բացի...