Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 29.08.2018

Ըստ մարզի ղեկավարի՝ խոշորացված համայնքներից շատերը հավասարաչափ ուշադրություն չեն դարձնում բոլոր բնակավայրերին, այլ՝ հիմնականում կենտրոնին, եւ Գորայքն այս առումով տարբերվում է՝ հավասարաչափ աշխատանք տանելով 4 գյուղերում եւ բոլորի համար էլ սուբվենցիայի ծրագրեր է ներկայացրել ՀՀ կառավարություն, 4-ն էլ հաստատվել են. դրանցում համայնքը կունենա իր համաներդրումը:

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 26.08.2018

Ի վերջո, ըստ ՀՀ ԿԳ նախարարի, կատարվող բարեփոխումների եւ նախարարության աշխատանքի նոր ուղղվածության նպատակը մեկն է՝ դպրոցից պետք է դուրս գա ոչ թե անգիր անող, այլ վերլուծող երիտասարդ:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 25.08.2018

Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է   Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Նախարարը նախ եղավ Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց   է   եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռեւս ջեռուցման խնդիր կա,   քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը այլընտրանքային...

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ. նոր մշակութային քաղաքականության նպատակը մշակույթի ապակենտրոնացումն է…

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ. նոր մշակութային քաղաքականության նպատակը մշակույթի ապակենտրոնացումն է… 23.08.2018

Մարզի ղեկավարը նախ հետաքրքրվեց, թե ինչ փուլում են «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումները, եւ դրա շրջանակներում առաջիկայում ինչ է նախատեսվում: Կ.Համբարձումյանը նաեւ հիշեցրեց մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի բնականոն ընթացքին: Կողմերը քննարկեցին մարզում մշակութային ոլորտին առնչվող հիմնախնդիրներ ու բնագավառի զարգացմանը միտված գաղափարներ:

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ 16.08.2018

Նիստի օրակարգային հարցերի շարքում էր հոգաբարձուների խորհրդի նոր կազմի հաստատումը. եւ այսպես, նոր անդամներն են Սյունիքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար Տիգրան Իվանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը:

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ

ՄՐՑՈՒՄ ԷԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԸ 15.08.2018

Յուրաքանչյուր մարզաձեւում մրցանակային 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված անձինք հավաստագրեր ստացան նախարարությունից: Իսկ հաղթողները կընդգրկվեն մարզային թիմում եւ կներկայացնեն Սյունիքը սեպտեմբերի վերջին Ծաղկաձորում կայանալիք մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11