Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ 06.04.2019
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ապրիլի 4-6- ը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում : Այսօր առավոտյան նա հանդիպեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ : Տեղեկացնելով իր այցի նպատակների մասին՝ նախարարը նշեց , որ ուսումնասիրելով հանրապետությունում գործող մարզադպրոցները...

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՔՆՆԱՐԿԵՑ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ 05.04.2019
Ապրիլի 4- ին կայացավ « Ս յունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի » հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հ իմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյան ը խորհրդի նախագահ , Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ խորհրդի անդամներին ներկայացրեց հ իմնադրամի ո ւ նրա դուստր ընկերո ւթյունների 2018 թ. ֆինանսական հաշվետվու...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 05.04.2019
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելությանը ներկայացել է 32 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել է տասնհինգ, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, բնակարանով ապահովելու, ավերված տան համար փոխհատուցման, կացարանի սեփականաշնորհման, տանիքի վերանորոգման, վարելահողի հատկացման, դպրոցում տիրող իրավիճակի կարգավորման խնդրանքով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից տասներկուսին...

ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ՝ ԳՈՐԱՅՔՈՒՄ ՏԻՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04.04.2019
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունե ց , ըստ որի, 2019 թվականի հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն : Հիշեցնենք, որ Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Գորայք համայնքի ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Մուրադ Գասպարյանը, Մարտուն Թադեւոսյանը, Հրայր Թորոսյանը եւս ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 04.04.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում են պայմանագրային զինծառայողների ընդունելություն: Ծառայության կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած մինչեւ 40 տարեկան քաղաքացիները: Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին. 1. որը առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար, 2. որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի դատվածություն: Ծառայությունը...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 03.04.2019
Մարզի ղեկավարը հատուկ անդրադարձ կատարեց Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու՝ Սյունիքով անցնող հատվածի ճանապարհների ներկա վիճակին եւ հանձնարարեց Քաղաքաշինության վարչությանը, խստորեն վերահսկելով դրանք սպասարկող ճանապարհաշինական ընկերություններին, հետեւողական լինել, որ արդեն իսկ սկսեն նախատեսվող փոսալցումները, իսկ եղանակային պայմանների լավացմանը զուգահեռ, հստակ ժամկետներում՝ նաեւ ասֆալտապատման աշխատանքները: