Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը պարգևատրել  է <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության  մասնակիցներին

Վահե Հակոբյանը պարգևատրել է <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության մասնակիցներին 26.10.2017

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկությունում Սյունիքը ներկայացնող աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, ովքեր օրերս Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացված մրցումների հանրապետական փուլից վերադարձել են Ազգային ժողովի գավաթով: Վահե Հակոբյանը շնորհավորել է աշակերտներին, շնորհակալություն հայտնել նրանց ու մանկավարժներին արձանագրած արդյունքի և մարզի անունը բարձր պահելու համար: Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվեցին...

Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար Սմբատ Դադոյանին

Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար Սմբատ Դադոյանին 26.10.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սմբատ Դադոյանին: Ս. Դադոյանը մարզի ղեկավարին է տեղեկացրել, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից անցկացված զորահավաքային զորավարժությունները կազմակերպվել ու անցկացվել են բարձր մակարդակով: Կապանի զինվորական կոմիսարը Վահե Հակոբյանին է հանձնել զինկոմի շնորհակալագիրը՝ անցկացված զորավարժություններին աջակցելու համար: Ս. Դադոյանը շնորհակալություն է հայտնել Վահե Հակոբյանին ցուցաբերած...

Հանրային քննարկում՝  Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ 26.10.2017

 Հոկտեմբերի 25-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <<ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների>> ծրագրի հանրային քննարկումը: Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ը: Քննարկմանը մասնակցում էին մարզի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսանողներ, ուսանողական խորհուրդների...

Սյունիքի մարզը  հաղթող է ճանաչվել <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության հանրապետական փուլում

Սյունիքի մարզը հաղթող է ճանաչվել <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության հանրապետական փուլում 24.10.2017

 Հոկտեմբերի 22-ին <<Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում>> տեղի է ունեցել <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլը: Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակցել են ՀՀ մարզերի, մայրաքաղաք Երևանի և Արցախի Հանրապետության թիմերը: Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը ներակայցնող թիմը՝ արժանանալով Ազգային ժողովի գավաթին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի, իսկ երրորդը՝ Շիրակի մարզերի թիմերը:...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 23.10.2017

Հոկտեմբերի 17-ին (սեպտեմբեր ամսվա ընդունելության փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 101 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունինը, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսան, բնակարանի հատկացման, հայրական տունը ժառանգելու խնդրանքով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից յոթանասունութին տրվել է դրական լուծում, մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ 21.10.2017

    Սիրելի՛ կապանցիներ Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Կապան քաղաքի տոնի կապակցությամբ: Կապանը ունի հերոսական անցյալ,հարգանքի արժանի ավանդույթներ, նվաճումներ, որոնցով բոլորս հպարտանում ենք: Ճակատագիրն ինձ հնարավորություն է ընձեռել աշխատելու Սյունիքի մարզպետ, և ես ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ հպարտություն եմ ապրում ճակատագրի այդ շնորհի համար, և համոզված եղեք, որ կներդնեմ ողջ ներուժս՝ Կապանն ավելի գեղեցիկ, իսկ կապանցիների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28