Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն՝ մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 02.02.2018
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված 2018 թվական ի հունվար ամս ին ծնված երեխաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն . հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ...
Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր 01.02.2018
Մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Գորիսի տարածաշրջան: Գորիսում մարզի ղեկավարը մասնակցել է բարեգործական առաջին կանգառի բացման արարողությանը: Կանգառի կարմիր ժապավենը կտրեցին Վահե Հակոբյանն ու Գորիսի hամայնքապետ Առուշ Առուշանյանը: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ վերականգնվում են Գորիսի հին կանգառները, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքն ու քաղաքի մուտքն ազդարարող Հին զանգերը: Մարզպետ Վահե...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 31.01.2018
2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ Սյունիքի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: Զինակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միջոցառումներ, որին մասնակցել և ելույթ են ունեցել մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ,...
Տեղի ունեցավ Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նիստը (տեսանյութ) 31.01.2018
Հունվարի 30-ին Գորիսում անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի այս տարվա առաջին նիստը, որը վարում էի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի շախմատի ֆեդերացիայի նիստին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Նիստին ամփոփ տեղեկատվություն ներկայացվեց մարզի շախմատի ֆեդերացիայի նախորդ տարվա գործունեության արդյունքների, արձանագրած հաջողությունների վերաբերյալ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են մարզում շախմատի...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2018
Սիրելի՛ սյունեցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ամենանվիրական տոներից մեկի՝ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր բանակը ստեղծվեց ու հզորացավ մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Իր հզորացման ճանապարհին այն բազում անգամներ ապացուցեց, որ անպարտելի է և արժանապատվորեն է կրում հերոս նախնիների ժառանգորդի սուրբ կոչումը։ Այն անպարտ է, որովհետև հավատում է իր ժողովրդի ապագային և վստահ է իր ուժի մեջ։ Այս փառապանծ տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և զինված...
Ամփոփվեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքները 23.01.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան գործունեության հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը,...