Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Գորիսում անցկացվեցին <<Ոսկե աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնական միջոցառումները

Գորիսում անցկացվեցին <<Ոսկե աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնական միջոցառումները 24.11.2017

 Նոյեմբերի 23-ին մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարը Գորիսում մասնակցել է <<Ոսկե Աշուն Սյունիք-2017>> և <<Գորիսյան օրեր>> տոնական միջոցառումներին: Վահե Հակոբյանը մասնակցել է արձակագիր, հրապարակախոս Էդիկ Զոհրաբյանի տան բակում տեղադրված հուշատախտակի, Սերո Խանզադյանի հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություններին, ներկա գտնվել տոնական մի շարք այլ միջոցառումների: Վահե Հակոբյանը շնորհավորել է ներկաներին ու...

Սյունեցի ուսանողները եռօրյա այցով Տավուշի մարզում էին

Սյունեցի ուսանողները եռօրյա այցով Տավուշի մարզում էին 22.11.2017

 Վահե Հակոբյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ովքեր մարզպետի աջակցությամբ նոյեմբերի 16-ից 18-ը ճանաչողական այց էին կատարել Տավուշի մարզ: Տավուշում ուսանողներն այցելել են ՀՀ կենտրոնական բանկի <<Դիլիջան>> ուսումնահետազոտական կենտրոն, ծանոթացել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված կրթահետազոտական համալիրին: Այցի ընթացքում ուսանողներն եղան նաև Հաղարծին վանական համալիրում, ծանոթացան...

Վահե Հակոբյանը պարգևատրել է մարզի մի շարք  ուսանողների

Վահե Հակոբյանը պարգևատրել է մարզի մի շարք ուսանողների 21.11.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողների: Մարզի ղեկավարը շնորհավորել է նրանց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ: Վահե Հակոբյանը կարևորել է ուսանողության մասնակցությունը մարզի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերում և վերահաստատել իրենց նախաձեռնությունների իրականացման...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ  ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 17.11.2017

 Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: «Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է» արտահայտությունը, հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է երիտասարդությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի հասնելու մեր երկրի կյանքում չափազանց կարևոր այն բարձունքներին, որոնք նվաճվում են կրթության և գիտության, հասարակական-քաղաքական և սահմանների անառիկության պահպանման  ոլորտներում։ Ես՝ որպես...

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը 13.11.2017

 Նոյեմբերի 10-ին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը: 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնն այս տարի կրում է <<Արցախյան ազատամարտ 30>> խորագիրը և նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին: Փառատոնի մարզային փուլին մասնակցել են տարածքային փուլերում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզի հանրակրթական դպրոցների 33 աշակերտ: Մրցույթն անցկացվել է երկու՝ 11-14 և 15-17...

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 4 ճանապարհահատվածին  առնչվող հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 4 ճանապարհահատվածին առնչվող հարցեր 10.11.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի տրանշ 4  Սիսիան-Քաջարան հատվածի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ, բնապահպաններ, մարզպետարանի, Կապանի և Քաջարանի համայնքապետարանների աշխատակիցներ: Խորհրդակցությանը քննարկվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11