Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ  ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ  ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ 22.06.2017

 Հունիսի 20-ին Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի Հանրապետության թիմերը: ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզը ներկայացնող Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.06.2017

Սիրելի բուժաշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք՝ անկեղծ նվիրումով, քրտնաջան աշխատանքով և պատասխանատվության բարձր զգացումով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաև կյանք: Մարզային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում ձեր սրտացավության և հետևողականության շնորհիվ:...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 16.06.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ երեխաների պաշտպանության ծրագրի ավագ խորհրդատու Մարտին Հեյսին, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Արտակ Շաքարյանին, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Թադևոսյանին: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող <<Խոցելի երեխաների սոցիալական ներառում. երեխայի...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 14.06.2017

 Երեկ՝ հունիսի 13-ին, որոշ լրատվական կայքերում տեղ գտած «Կապանի բժշկական կենտրոնից հրաժարվել են օձի խայթոցից թունավորված երեխային տեղափոխել Երևան. Գումար են պահանջել» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, թե հիվանդանոցի աշխատակիցները, հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24 №39-Ն հրամանին, հրաժարվել են կազմակերպել երեխային անհետաձգելի բժշկական օգնություն...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՐԶԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԱԾ ՕԴԱՆԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ (տեսանյութ)

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՐԶԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԱԾ ՕԴԱՆԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ (տեսանյութ) 08.06.2017

Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հայտնում ենք, որ 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը: Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդանավակայանում են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին...

 ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 05.06.2017

 Հունիսի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 76 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, տանիքի վերանորոգման, հողամասի սահմանների ճշտման և դպրոցներում «Ծրագրավորում» առարկայի ուսուցման կազմակերպման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից հիսունիննին տրվել է դրական լուծում, երեքը` մերժվել է :...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33