Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկանք ՀՀ Սյունիքի մարզում 2017 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցած կարկտահարության և հորդառատ անձրևների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ 30.06.2017

ՀՀ Սյունիքի մարզում 2017 թվականի հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն): Համաձայն համայնքներից և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 29.06.2017

 Հունիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 70 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր քառասունչորս, աշխատանքի տեղավորման՝ քսանհինգ, բնակարանով ապահովելու մասին մեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քառասուներեքին տրվել է դրական լուծում, մեկը` գտնվում է ուսումնասիրման փուլում : Աշխատանքի տեղավորման մասին դիմումներից քսաներեքը վերցվել են հաշվառման, երկու...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ <<ՇԱՌԱՎԻՂ>> ԱԿՈՒՄԲԻՆ (տեսանյութ) 29.06.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցազրույցը երիտասարդ լրագրողների <<Շառավիղ>> ակումբին:  

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 29.06.2017

Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի, Գորիսի, Սիսիանի և Քաջարանի տարածաշրջաններից մրցույթի համայնքային փուլում չորս տարիքային խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված 26 ընտանիք: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ ընտանիքները մրցել են 6 մարզաձևերում. խաղային փոխանցավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում,...

ՀԻՇԱՏԱԿԻ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ  ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՕՐՎԱՆ

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՕՐՎԱՆ 29.06.2017

 Հունիսի 29-ին Կապանում անցկացվեց միջոցառումների շարք` նվիրված անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, անհայտ կորած զինվորների հարազատներ: Միջոցառումը մեկնարկեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում. տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որից հետո մասնակիցները Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին: Անհայտ կորած ազատամարտիկի օրվան...

ԿԱՊԱՆԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ <<ԶԱՆԳԵԶՈՒՐ>> ԱԿՈՒՄԲԻՆ ԿԻՑ ԿԳՈՐԾԻ ՄԱՐԶԱՍՐԱՀ  (տեսանյութ)

ԿԱՊԱՆԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ <<ԶԱՆԳԵԶՈՒՐ>> ԱԿՈՒՄԲԻՆ ԿԻՑ ԿԳՈՐԾԻ ՄԱՐԶԱՍՐԱՀ (տեսանյութ) 26.06.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին ներկա է գտնվել Կապանի քիք-բոքսինգի <<Զանգեզուր>> ակումբին կից ստեղծված նոր մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը: Այսուհետ ակումբի սաներն ու կապանցի մարզիկները հնարավորություն կունենան իրենց պարապմունքներն անցկացնել ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճում: Մարզպետ Վահե Հակոբյանը շրջել է մարզասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին և հույս հայտնել, որ մարզադահլիճի առկայությունը կկրկնապատկի սյունեցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11