Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ 31.01.2019
www . syuniacyerkir . am կայքում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին բաց նամակ են հղել՝ բողոքելով, որ տարիներ շարունակ դպրոցում ֆիզկուլտուրա առարկան չեն պարապում, քանի որ մարզադահլիճի հատակը փլվել է, չկա նաեւ խաղահրապարակ: Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշումով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար գումար էր հատկացվել: Այդ...

ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ 31.01.2019
Սյունիքի մարզպետին մտահոգեց զոհերի թվի ավելացումը, որը կապված է հիմնականում ՃՏՊ-ների հետ, եւ նա հանձնարարեց մարզային ՓՎ-ճանապարհային ոստիկանություն-մարզպետարան համագործակցությամբ կատարել ուսումնասիրություն եւ վերլուծություն՝ վեր հանելով դրանց պատճառները, երթեւեկության հետ կապված խնդիրները, ճանապարհների վիճակը եւ լուծումներ առաջարկել վերադաս մարմիններին՝ հնարավորինս դեպքերը կանխելու, ճանապարհներն անվտանգ դարձնելու համար:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ 29.01.2019
Հունվարի 28- ին Սյունիքի մարզի բոլոր համայնքներում՝ տարաբնույթ միջոցառումներով նշվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 27- ամյակը : Բանակի օրը բոլոր վայրերում առաջին հերթին հիշել ու հարգել են նրա կազմավորման մեջ ներդրում ունեցած ու Արցախյան ազատամարտի տարիներին եւ Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը , կազմակերպվել...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2019
Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկներ Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ին նշվող Բանակի օրը թանկ է յուրաքանչյուր հայի համար ու հպարտություն է բերում ամենքիս, քանզի ոչ բոլոր ազգերը նման տոնի հնարավորություն ունեն. այն մեր ինքնիշխանությունը, մեր հաղթանակները խորհրդանշող տոն է: Բանակը Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումն...

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂՐԻՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ 24.01.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքացիների ընդունելություն կատարեց Մեղրի համայնքում : Նախապես հերթագրվել էր 13 քաղաքացի , ընդունելության եկավ 21 հոգի՝ բազմաբնույթ հարցերով : Աշխատանքի տեղավորման խնդրանքով մարզպետին դիմեց 6 հոգի , եւ նրանց տվյալները հաշվառվեցին ` լուծումներ գտնելու համար , առողջապահական հարցերով՝ 2 հոգի . նրանց...

ԱՂԻՏՈՒԻ ԴՊՐՈՑԸ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԻ 23.01.2019
Հունվարի 23-ին Սյունիքի մարզի Աղիտուի հիմնական դպրոցում (Սիսիան համայնք) անցկացվեց միջոցառում, որի նպատակը դեկտեմբերի երկրորդ կեսից այստեղ ներդրված արեւային վահանակներով արդիական ջեռուցման համակարգը ներկայացնելն էր եւ ծրագրի մեջ ներդրում ունեցողներին շնորհակալություն հայտնելը: Ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանն ու Գոռ Թադեւոսյանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 6 միլիոն 364 հազար դրամ է, որի ¾-րդը...


