Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացել է ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 28.12.2017
Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներ և այլք: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի՝ 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, խոշորացված համայնքների առաջիկա խնդիրների...

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան 27.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: «2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները,...

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ 26.12.2017
Դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է Երևանում ԻԻՀ դեսպանություն, հանդիպել դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Սյունիքի և Իրանի միջև տնտեսության, մշակույթի, առևտրի ու այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է օրերս Կապանում բացված <<Արաս>> ազատ գոտու գրասենյակի գործունությանը՝ նշելով, որ...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.12.2017
2017 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:

Մարզկենտրոնում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 25.12.2017
Դեկտեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 102 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր ութսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` քսանմեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին հինգ դիմումի, տասնվեց դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Սյունիքում մեկնարկեց Իտալական պիցցայի արտադրությունը (տեսանյութ) 21.12.2017
Մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է Իտալական պիցցայի արտադրամասի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին նաև իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի գլխավորած պատվիրակությունը: Նորաբաց պիցցայի գործարանի սարքավորումներն ամբողջությամբ ներմուծված են Իտալիայից, որտեղ արտադրվում է իտալական ձևով, բայց տեղական մթերքներից պատրաստված կիսաֆաբրիկատ պիցցա: Վահե Հակոբյանը գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել...