Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 04.09.2017
Մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց է կատարել Գորիսի տարածաշրջան: Մարզպետի առաջին կանգառը Խնձորեսկի միջնակարգ դպրոցն էր. մարզի ղեկավարը նախ շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, այնուհետև դպրոցի տնօրեն Վ.Բալայանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքով՝ ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին ու կրթական ծրագրերին: Մատնանշելով առկա խնդիրները, տնօրեն Վ. Բալայանն առաջնային համարեց ֆիզիկայի լաբորատորիայի...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 04.09.2017
Օգոստոսի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 89 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հիսունինը, աշխատանքի տեղավորման՝ քսանինը, առողջարանային ուղեգիր հատկացնելու և տարածքը վաճառելու մասին` մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից հիսունյոթին տրվել է դրական լուծում, երկուսը` մերժվել է: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին հինգ դիմումի, քսանչորս...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2017 թվականի օգոստոս ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ է ստացել 2420 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ է ստացել 1080 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 164 ընտանիքի, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 7 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի հատկացվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 27...

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺ ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԿՈԹՈՂ 01.09.2017
Այսօր Լեռնաձորի հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ դպրոցի երկարամյա տնօրեն, անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) հիշատակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին և Էջանանցու դուստր, Լեռնաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Գրիգորյանին: Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը կատարեց հուշաքարի օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ ուսուցչի հիշատակը...

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՊՐՈՑՆԵՐ 01.09.2017
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոց՝ մասնակցելու առաջին զանգի տոնական միջոցառմանը: Մարզի ղեկավարը շնորհավորել է դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Վահե Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու պատասխանատու աշխատանքի համար: Մարզի ղեկավարը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2017
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ. Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և...


