Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ 03.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Եղեգի միջնակարգ դպրոց: Դպրոցի կրտսեր աշակերտները մարզի ղեկավարին ընդունեցին երգ ու պարով: Վահե Հակոբյանը դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, ծանոթացել պայմաններին, զրուցել մանկավարժների ու աշակերտների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով՝ պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը մարզի ղեկավարը վստահեցրել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ )

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ ) 02.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 28-ին մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 73 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունութ, աշխատանքի տեղավորման՝ երեսունչորս, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության բոլոր դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: Մարզպետ Վահե...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ 28.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ համայնք: Մարզպետը Սիսիան ու Անգեղակոթ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հերոսացած անգեղակոթցիների շիրիմներին, այնուհետև հանդիպել համայնքի բնակիչներին, պատասխանել վերջիններիս հարցերին: Բնակիչները մարզպետին ներկայացրել են համայնքի գյուղատնտեսական, կրթական ու այլ խնդիրների հետ կապված հարցեր:...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԹՈՂԵԼ. ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԹՈՂԵԼ. ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է 28.02.2017

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 24.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Կապանի տարածաշրջանի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց, Վարդավանք համայնքներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում առկա հիմնախնդիրներին: Մարզի ղեկավարը համայնքապետերի ուղեկցությամբ շրջել է համայնքներում, այցելել դպրոցներ, հանդիպել բնակիչների հետ, պատասխանել վերջիններիս մտահոգող հարցերին: Համայնքների ղեկավարների ու բնակիչների բարձրացրած խնդիրները վերաբերում էին գյուղատնտեսական մթերքների իրացմանը,...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (տեսանյութ)

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (տեսանյութ) 22.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մեկնարկած <<Վարպետաց դասեր>> ծրագրի շրջանակներում դասախոսություն կարդաց ուսանողների համար՝ <<Սոցիալական ինժեներիա>> թեմայով: Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում: Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 37 ուսանողների հանձնեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 12:39:06