Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երբ մեկին ցանկանում ես շնորհավորել հոբելյանի առթիվ, ակամա փորձում ես մտաբերել, թե երբվանից ես ճանաչում, քանի տարվա մտերիմ-ծանոթ ես: Սամվել Ալեքսանյանին ճանաչում եմ 1970-ական թվականներից, երբ վերադարձա խորհրդային բանակից: Առիթի բերումով ժամանակ առ ժամանակ շփվել ենք: Շփումներն առավել հաճախակի դարձան, երբ 1980-ականների վերջից սկսեց խմբագրել <<Զանգեզուր>> շրջանային թերթը: Պիտի ասեմ, որ բարդ ժամանակաշրջանում նա ստանձնեց խմբագրի պաշտոնը: 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասեց...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մշակված աշխատակարգի համաձայն` այսօր մարզպետին մարզի զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հաշվետվություններ ներկայացրեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նախքան ստորաբաժանումների կողմից աշխատանքների ներկայացնելը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ մարզպետարանի գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովումը ոչ միայն բխում է օրենքի պահանջներից, այլև...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 20.01.2016
<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2015 թվականի նոյեմբերի 24-ին կատարված փոփոխության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի գյուղական համայնքները միավորվել են մեկ նոր՝ 8 գյուղական բնակավայր ընդգրկող Տաթև (կենտրոնը՝ Շինուհայր) համայնքի մեջ։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N3-Ն որոշման համաձայն 2016 թվականի փետրվարի 14-ին մարզի նոր ձևավորվող Տաթև համայնքում անցկացվելու են...
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 15.01.2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 15-ին մարզպետների մասնակցությամբ կայացավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Հանդիպմանը մարզպետների հետ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարին զեկուցվեց, որ այս պահի դրությամբ չկատարված հանձնարարականներ չկան: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես...
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 15.01.2016
Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ամփոփվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Նիստը վարում էր ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը: Ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը և Վ. Դավթյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի և մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Սյունիքի...
Հունվարի 14-ին 1-ին բանակային զորամիավորումում կայացած ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարը և նրա տեղակալները։ Զեկուցողները հաջորդաբար ներկայացրել են զորամիավորումների մարտական...