Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 27.12.2016
<<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև <<ՀՀ Սյունիքի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի փետրվարի 3-ի N 10-Ն որոշման համաձայն` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԻՆ 26.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> մարզիկներին ու հանձնել խրախուսական նվերներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի սաները վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությանը>> ու իրենց քաշային կարգերում արժանացել 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.12.2016
2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 1400-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի << Մարզխորհրդի նիստեր >> ենթաբաժնում:

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է 23.12.2016
Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հանդիսավոր վառվեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը՝ տոնական օր պարգևելով հավաքվածներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ կապանցիներ: Գլխավոր տոնածառի լույսերը վառեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որին հաջորդեց տոնական համերգ ու հրավառություն: Մարզկենտրոնում Ամանորին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 23.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել էր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և ամանորյա նվերներ հանձնել դպրոցի երեխաներին: Միջոցառմանը ներկա էին նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Զարուհի Տոնապետյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սաները հյուրերին դիմավորել են թատերական ներկայացումներով և տոնական համերգով: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է կրթահամալիրի սաներին ու կոլեկտիվին գալիք տոների կապակցությամբ,...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Վրաստանում կայացած <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությունում>> մրցանակային տեղեր զբացեցրած Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> սաներին ու մարզիչին: Մարզի ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ առաջնությունից հաղթանակներով վերադառնալու կապակցությամբ, շնորհակալություն երկրի պատիվը բարձր պահելու համար ու մաղթել նոր հաղթանակներ: Հանդիպմանը Վահե Հակոբյանը զրուցել է մարզիկների հետ,...