Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 17.11.2015
Սիրելիՙ ուսանողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հանդիսանում է համախմբման և միասնականության լավագույն ավանդույթի խորհրդանիշ ոչ միայն ձեզ, այլև ողջ երիտասարդության համար: Յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի գործում ձեզ մեծագույն դերակատարում է վերապահված և համոզված եմ՝ դուք այդ առաքելությունը պատվով եք տանելու: Ձեր գիտելիքներն ու ավյունը հենքն են մեր զարգացող երկրի ու հզոր պետության, բարեկեցիկ կյանքի ու առողջ...
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում նոյեմբերի 13-ին անցկացվեց մասնաճյուղի 2014-2015թթ ուսումնական տարվա տարեկան հաշվետության ընդլայնված նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մինչ նիստի մեկնարկը մարզպետն այցելեց մասնաճյուղում գործող նորակառույց լաբորատորիաները, ծանոթացավ լաբորատոր սարքավորումներին, ձեռքբերված նորագույն տեխնոլոգիաներին և դրանց կիրառման մեթոդներին: Նիստին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի...
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 7 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ 12.11.2015
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել <<Հայոց պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>> առարկաների ուսուցիչների ու դասվարների` <<Լավագույն ուսուցիչ>> ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների...
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ 11.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրն իրականացնող Սյունիքի միջնակարգ դպրոցի դպրոցականներին: Ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակն ու հետագա անելիքները, նաև մարզպետի ուշադրությանն արժանացրին իրենց կողմից ստեղծված <<Գրենական գորգ>> աշակերտական գործարար ընկերության պատրաստի արտադրանքը: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2015
Հարգելի գործընկերներ Սրտանց շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և տեղական ինքնակառավարման համակարգի մյուս ներկայացուցիչներին տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Որպես տեղական ինքնակառավարման համակարգին մոտ կանգնած և նրա հոգսերով ու խնդիրներով ապրող պաշտոնյա, կարող եմ փաստել, որ այս 19 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգն ընդգծված դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության...