Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ 28.08.2015

Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող <<Սիսիանի ԲՈՒԱՏ>> ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական...

ՀԵՐՔՈՒՄ 26.08.2015

<<Newsbook.am>> էլեկտրոնային կայքում օգոստոսի 25-ին հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե օրերս Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ է եղել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Սիսիանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը, նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այդ օրը քաղաքապետարանում չի եղել, այլ աշխատանքային շրջայցեր է կատարել Սիսիանի տարածաշրջանում,...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 24.08.2015

Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի  կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ԽՆԱԾԱԽ ԵՎ ՎԱՂԱՏՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ԽՆԱԾԱԽ ԵՎ ՎԱՂԱՏՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 22.08.2015

Օգոստոսի 21-ին աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետն այցելեց Շինուհայր համայնք, որտեղ մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում է տեղի բազմաբնակարան շենքերից մեկը, որը գտնվում էր վթարային վիճակում: Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին մարզպետին և նշեցին, որ արդեն հանգիստ կարող են քնել իրենց բնակարաններում: Մարզպետի հաջորդ կանգառը Խնածախ և Վաղատուր համայնքներում էր: Զրուցելով համայնքի բնակիկչների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 21.08.2015

  ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 11-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :    

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՐԶԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ  ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՐԶԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 18.08.2015

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում` Սյունիքի մարզի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով հաստատված համագործակցության հուշագրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33