Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 26.07.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին մարզկենտրոն Կապանում կայացել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Ներկա էին Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի նախագահի խորհրդական Օ. Օրդյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Բ. Բուռնազյանը, անդամներ Ա. Հավանը (Իրանի ներկայացուցիչ), Հ. Թամրազյանը (Կիպրոսի ներկայացուցիչ), մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, Կապան քաղաքային համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը, քաղաքացիներ, հյուրեր:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 24.07.2015

Հարգելի՛ սյունեցիներ. Հուլիսի 26-ին Կապան քաղաքում տեղի կունենա Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Իրանի հայկական սրբավայր Սուրբ Թադեի վանքում ջահը կդիմավորեն Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն Լևոն Աղասյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Ս. Դավթյանը: Կապանում Լևոն Աղասյանը Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը կհասցնի Կապանի Դավիթ Բեկի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.07.2015

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ <<ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 16.07.2015

   Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում գործող <<Պահպանվող տարածքների աջակցություն>> ծրագրի /GITEC/ ղեկավար Գեվին Բելլին:    Անցկացվեց աշխատանքային քննարկում` պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման, դրանց մոտ գտնվող գյուղական համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցերի շուրջ: Ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ծրագրի ղեկավարի ազգային...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.07.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է > հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանին, կազմակերպության իրավաբանական բաժնի պետ Ս. Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը, մարզպետի օգնական Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԲԱՑՈՒՄ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 10.07.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը: Ներկա էին մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Ա. Ծատրյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ պրոֆեսոր` Գ. Պապիկյանը, Գորիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28