Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 13.08.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր Կապանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը զեկուցեց, որ առանձին համայնքներում կան թերացումներ: Մարզպետ Ս. Խաչատրյանի առաջարկությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 13.08.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն այսօր այցելել է մարզկենտրոնի <<Սուրբ Մեսրոպ Մաշտոց >> եկեղեցու տարածքի շինհրապարակ: Մարզպետ Ս. Խաչատրյանը Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների, կանաչապատման աշխատանքներն իրականացնող <<Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման >> ՀԿ-ի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է այստեղ իրականացվող շինարարական, բարեկարգման և կանաչապատման...
ՀԵՐՔՈՒՄ 11.08.2015
<<Ժողովուրդ>>թերթում տպագրված տեղեկությունն այն մասին, թե Սյունիքի մարզում գտնվող <<ԼԵՌ-ԷՔՍ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ժամանակին ղեկավարել է նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը և ներկայումս գտնվում է նրա <<միանձնյա տնօրինման տակ>> բացարձակ հիմնազուրկ է և որևէ առնչություն չունի իրականության հետ: <<ԼԵՌ-ԷՔՍ>> -ը պատկանում է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ -ին և որևէ ձևով կապված չէ Սյունիքի...
ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ -2015>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ 11.08.2015
Երեկ երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Բաղաբերդ >> ճամբարում հանդիպել է ավանդական դարձած <<Ուսանողական ամառ-2015>> փառատոնի մասնակիցներին: Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առօրյայով, զրուցել ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Ողջունելով միջոցառման մասնակից ուսանողներին՝ մարզպետն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի ավանդական դարձած այս միջոցառումը լինի մարզի մակարդակով և նշել, որ ջանքեր չպետք է խնայենք, որպեսզի մեր ուսանողները...
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 10.08.2015
Օգոստոսի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարը ծանոթացավ Համաշխարհային բանկի <<Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում>> ծրագրի շրջանակում նորոգվող միջպետական մայրուղուց Սիսիան և Սիսիանից Դաստակերտ տանող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Ճանապարհային խոշոր այս ծրագրի շինաշխատանքերն առաջին հատվածում իրականացնում է <<Սիսիանի Բուատ>> ընկերությունը, երկրորդում՝...
ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ -2015>> ՓԱՌԱՏՈՆԸ 07.08.2015
Օգոստոսի 6-ին Կապանում մեկնարկեց ավանդական դարձած <<Ուսանողական ամառ-2015>> միջոցառումը, որին մասնակցում են ոչ միայն Կապանի, այլև հանրապետության տարբեր քաղաքներում սովորող կապանցի ուսանողներ: Կապանի քաղաքապետարանի մերձակա այգում տրված միջոցառման բացման հանդիսությանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը: Կարևորելով մեր բազմադարյա երազած պետականության ամրությունը և հայրենիքի հզորությունը,...