Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 07.05.2015

Մայիսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` կապված մարզում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրի հետ: Ներկա էին ՀՀ ԱՆ > ՊՀ տնօրեն Ն. Զուլոյանը, ծրագրի ղեկավար Ե. Երիբեկյանը, գնումների մասնագետ Գ. Գաբրիելյանը, մարզային ենթակայության առողջության առաջնային պահպանում իրականացնող ընկերությունների ղեկավարները:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՔԱՋԱՐԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ 07.05.2015

<<Քաջարանի բժշկական կենտրոն>> և <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ–երի տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացված մրցույթների արդյունքում մրցութային հանձնաժողովների որոշման հիման վրա՝ ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի մայիսի 6-ի N 46 կարգադրությամբ Հովիկ Դավթյանը նշանակվել է <<Քաջարանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի, իսկ N 47 կարգադրությամբ՝ Սաշիկ Խաչատրյանը՝ <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում, կնքվել աշխատանքային...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.05.2015

ՀՀ Սյունիքի մարզում ապրիլ ամսվա ընթացքում գրանցվել է 103 ծնունդ, որից 22-ը Կապանի, 48-ը Գորիսի, 25-ը Սիսիանի, 5-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.05.2015

Ապրիլի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ացկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների քաղաքային և գյուղական համայնքների, զինկոմիսարիատների և իրավապահ մարմինների ղեկավարներ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է  <<Տաթև>> ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային հանդիպմանը

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է <<Տաթև>> ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային հանդիպմանը 30.04.2015

Ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ > ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և շահագրգիռ տարբեր կառույցների՝ պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ 28.04.2015

Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց Սյունիքի մարզի > Քիք-բոքսինգի սպորտային ակումբի մարզիչ Ա. Սարգսյանին, ակումբի 3 մարզիկիներին և նրանց ծնողներին: Ակումբի մարզիկները` Է. Մարտիրոսյան, Ա. Ավետիսյան և Ար. Ավետիսյան նոր էին վերադարձել Լվովում կայացած WCFF վարկածով Եվրոպայի Քիք-բոքսինգի առաջնությունից: Երեքն էլ հաղթել են մրցույթում, վերադարձել ոսկե մեդալներով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53