Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 21.06.2015
Սիրելիՙ բուժաշխատողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հասարակության կյանքում ձեր դերն ու նշանակությունը, մեծարումի ու երախտիքի անկեղծ խոսք հղելու ձեզ: Դուք անմնացորդ նվիրումով ու պատասխանատվությամբ եք կատարում ձեր գործը և, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Մարզում շարունակվում է առողջապահական համակարգի արդիականցումը՝ հիմնարկների վերանորոգումն ու...
ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀՀ ՊՆ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 19-ԱՄՅԱԿԸ 20.06.2015
Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու հրապարակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի կազմավորման 19-ամյակը, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը,մարզպետի խորհրդական Վ. Հովհաննիսյանը, Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶՊԵՏԵՐԻ ՀԵՏ 19.06.2015
Հունիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 18.06.2015
Հունիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ՀՀ –ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ:
ՄԵՂՐԻԻ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ 18.06.2015
ՀՀ կառավարության հունիսի 18-ին կայացած հերթական նիստում որոշել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով: