Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2023

  Սիրելի՛ սյունեցիներ Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ, որը մեր հանրապետությունում նշում ենք այսօր՝ մայիսի 1-ին։ Հենց այստեղ՝ Սյունիքում, առավել ցայտուն կարող ենք տեսնել աշխատանքի հանդեպ հարգանքն ու սերը, սեփական քրտինքով բարեկեցություն ստեղծելու համատարած մղումը, իսկ ձեր աշխատանքի արդյունքը նաև կարևոր ներդրում ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Այս օրը համերաշխության առանձնակի զգացողությամբ համախմբում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են ի շահ իրենց ընտանիքի,...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ 29.04.2023

  Այսօր առավոտից Հայաստանում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը․ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են նաև մեր մարզի բոլոր համայնքներում, պետական ու մասնավոր կազմակերպություններում: Սյունիքի մարզպետի աշխատակազմը մասնակցում է շաբաթօրյակին՝ մաքրելով Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքը։

Հաշվետվություն ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների մասին

Հաշվետվություն ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների մասին 29.04.2023

2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի ողջ տարածքում իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Մարզի համայնքների ղեկավարներին տրամադրվել է համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի ձևաչափը: Քննարկվել և համայնքներին է ներկայացվել բնական ու պատմական առավել խոցելի հուշարձանների և զբոսաշրջային այցելավայրերի (հատկապես՝ Շաքիի ջրվեժ, Գորիսի զանգեր, Սյունիքի դարպասներ, Վահանավանք, Տաթևի վանք, Սատանի կամուրջ, Խնձորեսկ) և այլ կարևոր պատմամշակութային տարածքների ցանկը, առաջարկվել է կատարել...

ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 28.04.2023

Սյունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ Վաղը՝ ապրիլի 29-ին, Հայաստանում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ։ Խնդրում և կոչ ենք անում բոլորիդ՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին ․ եկե՛ք միասին ու համատեղ ջանքերով մաքրենք ու բարեկարգենք մեր մարզը, համայնքը, բնակավայրը, թաղամասն ու բակը։ Շաբաթօրյակի ընթացքում խնդիրներ առաջանալու՝ կուտակված աղբի տեղափոխման ու այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մարզպետարան՝ 093 96 76 07  կամ համայնքային պատասխանատուներին`...

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ-ԵՐԵՎԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ 27.04.2023

Ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին։ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից...

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ 27.04.2023

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները Կապանի և Քաջարանի տարածաշրջանների իրենց գործընկերների հետ խոսեցին ատեստավորման առավելությունների և թերությունների մասին, պատասխանեցին քննությանը պատրաստվող ուսուցիչների հարցերին, կիսեցին իրենց տպավորությունները։ Մտավախություններ և անհանգստություն ունեն ոմանք․ երկար տարիների վաստակը որոշ ուսուցիչների բարդույթավորում է քննությամբ ստուգելու գիտելիքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50