Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԲԵԼՈՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ Ս. ՍՈՒԽՈՐԵՆԿՈՅԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԲԵԼՈՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ Ս. ՍՈՒԽՈՐԵՆԿՈՅԻՆ 07.04.2015

Ապրիլի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած Բելոռուսի Հանրապետության դեսպան Ս. Սուխորենկոյին: Դեսպանի այցի նպատակն էր > հոբելյանական մեդալներով պարգևատրել Սյունիքի մարզի Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցներին, ովքեր մասնակցել են Բելոռուսի ազատագրման մարտերին:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 07.04.2015

Սիրելի՛ կանայք, մայրե'ր, աղջիկնե'ր. Մայրության բերկրանք վայելելու լավագույն մաղթանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Ապրիլի 7-ը՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է, կարճ ժամանակում ընդունվեց և սիրելի դարձավ մեր հասարակությանը:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/ 02.04.2015

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, ՀՀ պետական, քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացման արարողությունը: Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի նվիրատվությամբ և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղադրված պղնձաձույլ կիսանդրու հեղինակը երիտասարդ քանդակագործ Ն. Օրդյանն է: Բացման արարողությանը ներկա էին Վազգեն Սարգսյանի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսայնը, ՀՀԿ, ԵԿՄ ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, քաղաքացիներ, հյուրեր:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԵՐԻՑՅԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԵՐԻՑՅԱՆԸ 01.04.2015

Մարտի 31-ին աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մարտի 31-ին նախարար Ա. Երիցյանը և մարզպետ Ս. Խաչատրյանը շրջայց են կատարել մարզի` խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված Հարժիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Տանձատափ, Սվարանց և Քաշունի գյուղական համայնքներում: Հանդիպումների ընթացքում, նախարարը, զրուցելով համայնքների ձեռքբերումների շուրջ, նկատել է, որ լավագույն դեպքում դրանք առավելապես վերաբերում են դպրոցական շենքերի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 31.03.2015

Մարտի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, հրետակոծված տան փոխհատուցման, տաղավարի համար տարածք հատկացնելու հարցերով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանյոթին տրվել է դրական լուծում, երկուսը՝ ուսումնասիրության ընթացքում են: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 30.03.2015

Մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ ՀՀ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով Քաջարանի բժշկական կենտրոնում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն ներհիվադանոցային վարակների կանխարգելման, արդի չափանիշների պահպանման և պահանջների կատարման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30