Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ 22.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր սեպտեմբերի 9-16-ին Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքում մասնակցել են <<Բելայա վեժա>> (<<Белая вежа>>) միջազգային թատերական փառատոնին: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորել է փառատոնի մասնակից դերասաններին, շնորհակալություն հայտնել Բրեստում Սյունիքը պատվով ներկայացնելու համար, մաղթել նորանոր հաջողություններ:...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 22.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12-ին Կապան քաղաքում՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում, տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Տոնական միջոցառումներին ներկա էր նաև աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ անցկացվեց Հանրապետական մաղթանք` հայ ժողովորդի խաղաղ ու բարօր կյանքի համար: Այնուհետև Գարեգին Նժդեհի անվան հրապարակում...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 20.09.2016
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որի փափագն ու զգացողությունը մեր սերունդները մշտապես կրել են իրենց հոգում։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին ու պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Այն պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների ու ապագա ծրագրերի մասին խորհելու առիթ է...

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 20.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը, Վաչե Գրիգորյանը և մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանն այսօր այցելել են Կապանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ մասնակցել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջացառմանը: Անկախության տոնին նվիրված միջոցառմանը դպրոցում հյուրընկալվել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու մանկավարժական կոլեկտիվը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից...
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց` ծանոթանալու մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա օգոստոսին: Պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները և նշել, որ դրանք ընթանում են բնականոն հունով: Մարզադահլիճը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին:...


