Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՑԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՑԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 30.01.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդակցություններ Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքային համայնքների հացարտադրողների հետ: Քննարկվել է հացի գնի 40 դրամով էժանացնելու հարցը:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 29.01.2015

Հունվարի 28-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ քաղաքացիներ:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2015

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այն տոն է, որ նշում ենք ազգովի: Հայոց ազգային բանակը պատվով է կատարում հայրենի սահմանների պաշտպանի իր առաքելությունը` խաղաղության պահպանման կռվան հանդիսանալով ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 26.01.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանը և ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Ն. Գրիգորյանը, Սյունիքի ՄՓՖ պետ, փրկարար ծառայության գնդապետ Ա. Հարությունյանը, > ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կ. Բադալյանը, > ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ա.Պետրոսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների մարզային համակարգողներ, մարզի համայնքների ղեկավարներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 24.01.2015

Սույն թվականի հունվարի 19-ից 24-ը ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հանձնաժողովների կողմից ստուգվել է Սյունիքի մարզը խաղաղ ժամանակից ռազմական դրության փոխադրելու հնարավորությունները:

ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 22.01.2015

> թերթի հրատարակած հոդվածում տեղ գտած լուրը, թե իբր >, ամբողջովին ստահոդ է և օբյեկտիվ իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15