Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԵՂԲՈՐԸ 13.12.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմում զոհված կապանցի հերոս Հայկ Գրիգորյանի եղբորը՝ Մխիթարին․ նա ծնվել է հոկտեմբերի վերջին ու նոր լույս և ապրելու կամք բերել ընտանիքին։ Ն․Ղազարյանը շնորհավորել է տիկին Մարգարիտային՝ որդու ծննդյան կապակցությամբ, առողջություն մաղթել նրան, խաղաղություն ու արևշատություն՝ Մխիթարին։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 12.12.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Պարոն Խավցուկովը նշեց, որ ավարտում է Հայաստանում իր աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանը՝ սերտ համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա ներկայացրեց նաև իրեն փոխարինելու...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ 07.12.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Սյունիքի մարզի պատասխանատուներին։ Քննարկվել են Սյունիքում արդեն սկսված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված կլինեն թե՛ մարզի ընդհանուր զարգացմանը, թե՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն։
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 03.12.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Սյունիքում հաստատված մեր հայրենակիցները շարունակում են մնալ մարզային իշխանության հոգածության ներքո։ Մեր մարզում հաստատված՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին վերջին շաբաթներին կենցաղային էլէկտրատեխնիկա էր հատկացվում։ Մինչ այդ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել էին բոլոր այս ընտանիքներին ու կարիքների գնահատում կատարել։ Այս գնահատումը հաշվի առնելով էլ՝ նրանք ըստ անհրաժեշտության ստացել են սառնարան, լվացքի մեքենա,...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ 01.12.2023
Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդականներ Կարեն Բալյանն ու Նվարդ Հարությունյանը հանդիպում ունեցան Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ, տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանի, անդամ Ալիան Բոնեի և հիմնադրամի Սյունիքի ծրագրերի պատասխանատուների հետ։ Նրանք ներկայացրեցին մինչ այժմ Սյունիքում իրականացված գյուղատնտեսական ծրագրերը և տեղեկացրեցին, որ եկող տարվանից կշարունակեն դրանք ավելի մեծ ծավալով․ մասնավորապես, խոսվեց «Զարգացման ֆրանսիական...
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ՝ ՍՅՈՒՆԻՔ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 30.11.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդի կողմից ժամանած պատվիրակությանը, որի կազմում գյուղատնտեսության բնագավառի տարբեր ենթաճյուղերի փորձագետներ են։ Նրանց այցը բխում է Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև կնքված համաձայնագրից, որի շրջանակներում, ի թիվս այլ բնագավառների, համագործակցություն է նախանշվել նաև գյուղատնտեսության ոլորտում։ Փորձագետները Սյունիք այցի ընթացքում գրանցում են ոլորտի...