Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ 19.03.2024
Մարտի 19-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ հանդիպեցին ֆրանսիացի հանրահայտ գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Մտավորականները զգալի ավանդ ունեն...

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 19.03.2024
Մարտի 19-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավարի հետ եղավ Մեղրի համայնքի Կարճևան գյուղում։ Այստեղ նա բնակիչների հետ շրջեց բնակավայրի փողոցներում, լսեց նրանց բարձրացրած հարցերն ու քննարկեց Կարճևանի կյանքն ակտիվացնելու հնարավորությունները։ Մարզպետն այցելեց նաև Կարճևանի հիմնական դպրոց ու գյուղի բուժկետ։ Օրվա ավարտին Ռոբերտ Ղուկասյանը եղավ Մեղրու Արաքսաշեն թաղամասում և հանդիպեց բնակիչներին։...

ԱՅՑԵՐ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 18.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Մեղրի համայնքի Վահրավար, Կուրիս և Գուդեմնիս գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, շրջել գյուղերում։ ___________________________________________________________ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում։ Տնօրենի պաշտոնակատար Մհեր Աբրահամյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց ԲԿ-ում, ծանոթացավ նրա ղեկավարման կարճ ժամանակահատվածում այստեղ տեղի...

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ և ԼԵՀՎԱԶՑԻՆԵՐԻ ՀԵՏ 17.03.2024
Շարունակելով աշխատանքային այցը Մեղրի՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 17-ի առավոտյան համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժման և նորի կառուցման շինհրապարակ։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ (1 մլրդ 267 մլն 981 հազար դրամ)։ Աշխատանքների մոտ 55%-ն արդեն իրականացվել է, ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարեվերջին։ Մարզպետը շնորհակալություն է...

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՇՏՈՒՆԻՑ ՍԿՍԵՑ ՇՐՋԱՅՑԸ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ 15.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 15-ին սկսել է շրջայցը Մեղրի համայնքի գյուղական բնակավայրերում։ Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ ուրբաթ եղել է Տաշտուն, Լիճք, Թխկուտ և Վարդանիձոր գյուղերում։ Նա հանդիպումներ է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների, գյուղերի բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, տարբեր բարեկարգումների, գյուղերի ենթակառուցվածքներին և այլն։ Մարզպետի աշխատակազմի...

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ 14.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ից սկսել է աշխատանքային այցը Մեղրի համայնք․ նրան ուղեկցում են մարզպետի աշխատակազմի անդամները։ Մարզպետն այցի առաջին օրը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի մասնակցությամբ հանդիպում ունեցավ համայնքի ավագանու անդամների հետ։ Նա ներկայացրեց Մեղրի այցի օրերին նախատեսվող աշխատանքը, ՏԻՄ ներկայացուցիչների հետ խոսեց առաջիկայում համայնքում պետական միջոցներով ու միջազգային կառույցների ծրագրերով նախատեսվող ներդրումների մասին։ Ավագանու...