Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ 15.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում ներկա է գտնվել Կապանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին և տոնական համերգին: Տոնի առթիվ մարզի ղեկավարը շնորհավորական խոսք է հղել. Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ կապանցիներ, Այսօր մենք նշում ենք մեր շատ սիրելի Կապանի օրը: Սա այն տոներից է, որն, իսկապես, համախմբում է բոլոր կապանցիներին: Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Ընդունված է, որ քաղաքի տոնին պետք է վերհիշել և խոսել նրա պատմության,...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ 15.10.2016
<<Կապանի օր>> տոնակատարությանը նվիրված միջոցառումները մեկնարկել են Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ անցկացվեց օրհնության կարգ: Այնուհետև տեղի ունեցավ եկեղեցու բակում կանգնեցված <<Առաջին քանդակագործության սիմպոզիում Կապան-2016>> նախաձեռնության շրջանակներում կերտված խաչքարի բացման և օրհնության արարողությունը: Եկեղեցու տարածքում մարզպետ Վահե Հակոբյանը ծանոթացել է սիմպոզիումի մասնակիցների աշխատանքներին ընթացքին, զրուցել քանդակագործների հետ:...
ՀՀ Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմն ու աշխատակիցներն այսօր մասնակցել են <<Կապանի օր>> տոնակատարությանն ընդառաջ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին: Մարզպետարանին կից տարածքում մարզպետարանի աշխատակազմը՝ աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակին, մաքրել նրա մերձակա տարածքը: Մարզպետարանի մերձակայքում աշխատանքների ավարտից հետո դրանք շարունակվել են նաև աշխատասենյակներում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ՀՀ Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի հետ այցելել է <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքի շենքի հետնամասում առաջացած սողանքային գոտի: Մարզպետը ծանոթացել է սողանքի գոտում առկա իրավիճակին, պատասխանատունների հետ քննարկել սողանքի վերացման հետ կապված հարցեր: Վահե Հակոբյանը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 12.10.2016
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է իրեն պատկանող <<Ավա բիլդինգ>> ընկերությունը: Ցանկանում ենք իրազեկել, որ <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը տնօրինում է համայնքի միջոցները և գնումների գործընթացում հանդես է գալիս որպես պատվիրատու: Քաղաքային համայնքները համայնքի կարիքների համար գնման...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 11.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպում-խորհրդակցությունն ուներ ավելի շատ ճանաչողական բնույթ: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հաշվետվություններով: Համապատասխան ոլորտների պատասխանատուները նախ ներկայացրեցին վարչությունների ու բաժինների գործառույթներն ու պարտականությունները, այնուհետև...


