Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ >> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ >> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ 11.11.2014

Նոյեմբերի 10-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի և Կապանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպված > թեմայով գիտաժողովին: Գիտաժողովին հրավիրված էին Կապանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11.11.2014

ՀՀ Սյունիքի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 130 ծնունդ, որից 23-ը Կապանի, 49-ը Գորիսի, 39-ը Սիսիանի, 10-ը Մեղրիի և 4-ը Քաջարանի ծննդատներում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՔՈՓ)   ԹԻՄԻ ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՎԱՐԺԱՆՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՔՈՓ) ԹԻՄԻ ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ 10.11.2014

Նոյեմբերի 4-8-ը Սյունիքի մարզի որոնողոփրկարարական թիմն անցկացրել է ներքին որակավորման երրորդ ուսումնական վարժանքը: Վարժանքն ընթացել է երկու փուլով` նոյեմբերի 4-ին և 5-ին անցկացվել են նախապատրաստական դասընթացներ, նոյեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունեցել ուսումնավարժանքներ: Վարժանքի անցկացմանը հետևել է ԱԻ նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը ներկա է եղել վարժանքներին և մասնակցել որպես վարժանքների անվտանգության սպա:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2014

Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բնականոն ու արդյունավետ զարգացման, պաշտպանունակության բարձրացման և կառավարման ժողովրդավարական համակարգի օղակներից են տեղական ինքնակառավարման մարմինները: Մարզպետարաններն ու համայնքները պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ որոշումների ու կարգադրությունների միջոցով նպատակամղված լուծում են համայնքային խնդիրները, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության և սոցիալական ապահովության բարելավմանը:...

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 10.11.2014

Նոյեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակության այցի շրջանակներում Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցութունը վարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման, Գորիս...

ԿԱՊԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԿԱՊԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 06.11.2014

Նոյեմբերի 2-ին Կապանը սնուցող մայր ջրագիծի վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը: Վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված 5 ավտոմեքենաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59