Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը 13.03.2014

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետև Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով,...

Ի գիտություն 12.03.2014

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է <<Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014>> լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` <<Հայտարարություններ>> բաժնի <<Այլ հայտարարություններ>> ենթաբաժնում... 

Կապանում կլինի ժամանակակից էլեկտրոնային գրադարան

Կապանում կլինի ժամանակակից էլեկտրոնային գրադարան 12.03.2014

Կապանում մեկնարկել են առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները: «Էլեկտրոնային գրադարան» դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 4 ամսվա ընթացքում: Ծրագրի նպատակն է «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի թիվ 1 մանկական գրադարանի բազայի վրա էլեկտրոնային սարքավորումների ներդրմամբ նպաստել համայնքի գրադարանային ծառայությունների որակի բարելավմանը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ որոշ մասնագիտական գրքեր գրադարանում ընդամենը 1- 2 օրինակ են և...

ՀՀ Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ Սյունիքի մարզպետը ներկա է գտնվել Սիսիանի գնդի ձևավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 10.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտի 8-ին Սիսիանում մասնակցել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանային զորամասի` Սիսիանի գնդի կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Հանդիսությանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը, բանակային 4-րդ և 1-ին կորպուսի հրամանատարներ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան հյուրեր: Սիսիանի գունդը ստեղծման իսկ օրվանից իր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2014

  Սիրելի՛ կանայք,   Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ գարնանային զարթոնքի այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Տոն, որ մեկ անգամ ևս առիթ է ընձեռում ընդգծելու և արժևորելու ձեր կարևոր դերակատարությունը մեր կյանքում: Դուք եք մեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանը, և ձեր շնորհիվ է, որ ընտանիքը յուրաքանչյուրիս համար շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Դուք եք ամենայն լավի ու բարու, սիրո ու գեղեցկության կրողն ու մարմնավորողը և արժանի՝ բոլորիս անկեղծ խոնարհումին...

Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ 07.03.2014

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, և արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը: Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև հանրապետության համայնքների սեփական եկամուտների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24