Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց շախմատի Սյունիքի մարզի պատանեկան  8-րդ առաջնությունը

Մեկնարկեց շախմատի Սյունիքի մարզի պատանեկան 8-րդ առաջնությունը 21.02.2014

Փետրվարի 20-ին Քաջարանում մեկնարկեց շախմատի Սյունիքի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը։ Մարզի բոլոր քաղաքներից առաջնությանը մասնակցելու են եկել 56 պատանիներ, ովքեր կպայքարեն 3 տարիքային խմբերում։ Մինչև 10-ը տարեկան 40 շախմատիստներ կպայքարեն շվեյցարական, 12 և 14 տարեկանները՝ շրջանաձև մրցակարգերով: Մարզի առաջնությունը, որը կլինի 7 խաղափուլով, կտևի մինչև փետրվարի 23-ը: Մարզային մրցաշարին լավագույն արդյունքներով հանդես եկած մասնակիցները հնարավորություն կունենան ուժերը չափելու` մարտի 16-ից...

Սոցիալական աջակցություն մարզի առավել կարիքավոր ընտանիքներին

Սոցիալական աջակցություն մարզի առավել կարիքավոր ընտանիքներին 18.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և <<Լեռնահայաստան>> բարեգործական հիմնադրամի միջոցներով <<Տաք ձմեռ>> ծրագրի շրջանակներում մարզի զոհված ազատամարտիկների միայնակ մնացած, սոցիալապես առավել ծանր պայմաններում հայտնված ծնողների, վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների, մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր երեխաների, անժառանգ միայնակների և այլ խմբերի համար երեք ամսվա համար փոխանցվեցին երեսուն հազարական դրամ: Ծրագրի առաջին փուլով 331 ընտանիք արդեն ստացել է ֆինանսական...

Տեղի ունեցավ 2014թ. ՀՀ Սյունիքի մարզխորհրդի առաջին նիստը

Տեղի ունեցավ 2014թ. ՀՀ Սյունիքի մարզխորհրդի առաջին նիստը 13.02.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին, մարզխորհրդի անդամներից բացի, մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները: ՀՀ Սյունիքի մարզպետի 2013 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին...

Ի գիտություն 12.02.2014

2014 թվականի փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժնում:  

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր 11.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության և «Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի և Սիսիանի...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցազրույցը <<Առավոտ>> օրաթերթին

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցազրույցը <<Առավոտ>> օրաթերթին 10.02.2014

Սյունիքի մարզպետ. «Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է» -Պարո՛ն մարզպետ, դեռեւս անցյալ տարի մեղրեցիները դիմել էին ձեզ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի հնարավոր շահագործման եւ դրա հետեւանքով տարածաշրջանին սպառնացող աղետալի հետեւանքների մասին: Ի՞նչ ընթացք է ստացել մեղրեցիների դիմումը: -Իհարկե, Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է, բայց ներդրողների հետ ունեցած մեր հանդիպումները եւ մեր պետության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15