Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ 17.04.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում ապրիլի 17-ին Կապան քաղաքում հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը: Աշխատակիցները մաքրել են մարզպետարանի հարակից տարածքը, փխրեցրել շրջակա ծառերի բունը, ձևավորել թփերը, ծաղիկներ ցանել: Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումների շրջանակում մարզպետարանի աշխատակիցները մասնակցեցին նաև...

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ 17.04.2015

Ապրիլի 17-ին Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ հայ գթության քույր, որբախնամ Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի (Վարսենիկ Սյունի) անթաղ աճյունի հուղարկավորությունը: Կապանում հայտնի Մելիք-Ստեփանյան տոհմի դուստրը, թողնելով ուսումն արտերկրում 1915 թվականին վերադառնում է հայրենիք և զբաղվում Եղեռնից մազապուրծ հայ որբերի փրկության և խնամքի գործով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 14.04.2015

ՀՀ Սյունիքի մարզում մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 106 ծնունդ, որից 30-ը Կապանի, 46-ը Գորիսի, 21-ը Սիսիանի, 6-ը Մեղրիի և 3-ը Քաջարանի ծննդատներում:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՆՐԻԵԹ ԱՐԵՆՍԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՆՐԻԵԹ ԱՐԵՆՍԻՆ 08.04.2015

Ապրիլի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, unisef-ի երեխաների պաշտպանության բաժնի պետ Ա. Հարությունյանին, > հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանին, ծրագրի համակարգող Հ. Նազարեթյանին, Երևանի բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի տնօրեն Վ. Կատինյանին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում ներառական կրթության ներդրման հետ կապված իրականացվող աշխատանքների ընթացքն ու առնչվող խնդիրները:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԲԵԼՈՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ Ս. ՍՈՒԽՈՐԵՆԿՈՅԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԲԵԼՈՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ Ս. ՍՈՒԽՈՐԵՆԿՈՅԻՆ 07.04.2015

Ապրիլի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած Բելոռուսի Հանրապետության դեսպան Ս. Սուխորենկոյին: Դեսպանի այցի նպատակն էր > հոբելյանական մեդալներով պարգևատրել Սյունիքի մարզի Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցներին, ովքեր մասնակցել են Բելոռուսի ազատագրման մարտերին:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 07.04.2015

Սիրելի՛ կանայք, մայրե'ր, աղջիկնե'ր. Մայրության բերկրանք վայելելու լավագույն մաղթանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Ապրիլի 7-ը՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է, կարճ ժամանակում ընդունվեց և սիրելի դարձավ մեր հասարակությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 17:58:23