Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում հարգեցին 20 տարի առաջ զոհված խաղաղ կապանցիների հիշատակը 12.12.2012

Արցախյան գոյամարտի տարիներին հրետակոծությունների հետեւանքով զոհված կապանցի խաղաղ բնակիչների հիշատակը դեկտեմբերի 12-ին հարգեցին հարյուրավոր կապանցիներ: Առավոտյան Բաղաբուրջի հուշահամալիրում զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները, կապանցիներ: Անմեղ զոհերի հիշատակը ներկաները հարգեցին մեկ րոպե լռությամբ: Ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի...

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Ծատրյանի մամուլի ասուլիսը 11.12.2012

ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսին 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Վարչության պետը խոսեց նաև ձեռքբերումների, առկա խնդիրների և եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին: "Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ...

Մեծարվեցին կապանցի զոհված ազատամարտիկներ 10.12.2012

Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի ու թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ Կապանում անցկացվեց միջոցառում` նվիրված` ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի 10-ին, արցախյան մարտերում հերոսի մահով զոհված կապանցի 10 ազատամարտիկների մահվան 20-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիրից, ուր զոհված ազատամարտիկների շիրիմներին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ...

Վերապատրաստվում են համայնքային ծառայողները 09.12.2012

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարողական կարգապահության հարցերը: Բացի օրենքով սահմանված հերթական վերապատրաստման դասընթացներից, որոնց շրջանակում ընթացիկ տարում վերապատրաստվել են մարզի 215 համայնքային ծառայողներ, մարզպետի հանձնարարությամբ պարբերաբար` յուրաքանչյուր ամսվա ընթացքում տարածաշրջանների համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների հետ մարզպետարանի աշխատակազմի տարածքային վարչությունն...

Գյուղատնտեսության նախարարի այցը Սյունիքի մարզ 07.12.2012

Դեկտմեբերի 7-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Գորիսում հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների, համայնքի ղեկավարների, տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների և վերամշակող կազմակերպությունների ղեկավարների հետ: Ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ՀՀ...

Միջոցառում` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 05.12.2012

Դեկտեմբերի 4-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և իր շնորհավորական խոսքը հղեց ուսանողներին. «Ի դեմս ձեզ տեսնում եմ Սյունիքի հավաքական ուժը: Իմ մարտական ընկերների հետ այսօր առավել քան վստահ ենք, որ մեր երկրի վաղվա բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ ուժ ունենք: Մեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11