Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում տեղադրվում է ռազմագիտական ուսումնական հրաձգության իրականացման վարժասարք 22.10.2012

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի «Նախնական ռազմական պատրաստավածություն» առարկայի համար հատուկ կահավորված կաբինետը հոկտեմբերի 22-ին համալրվեց ռազմագիտական ուսումնական հրաձգության իրականացման վարժասարքով, որը հնարավորություն կընձեռի հավուր պատշաճի իրականացնելու ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները։ Սա մարզի թվով երկրորդ դպրոցն է, Գորիսի թիվ 4 դպրոցից հետո, որ ունեցավ նման վարժասարք։ Մարզի բոլոր տարածաշրջաններում առնվազն...

Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր 22.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Փոխվարչապետն այցելեց Տաթև համայնք, որտեղ ծանոթացավ դպրոցի շենքի վիճակին, որը նախատեսվում է հիմնանորոգել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Զեկուցվեց, որ կատարվում են նախագծային աշխատանքները, որի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ: Փոխվարչապետը այցն ավարտեց Տանձատափ համայնքում, որը Տաթևի վանական համալիրի հարակից վեց...

Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի այցը Սյունիքի մարզ 09.10.2012

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ “Աշխարհն առանց միջուկային զենքի. Ղազախստանի և Հայաստանի միջազգային ջանքերը: Հայաստանի և Ղազախստանի միջև 20 տարվա համագործակցություն և փոխըմբռնում” թեմայով համաժողով, որին մասնակցեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան` Այիմդոս Բոզժիգիտովը: Մինչ կոնֆերանսի աշխատանքների մեկնարկը դեսպանը և նրան ուղեկցող դեսպանատան աշխատակիցները հանդիպեցին ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցի հետ: Ողջունելով...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առիթով 05.10.2012

Հարգելի ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով և մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղում բոլորիդ: Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլորիս համար: Ավանդույթի ուժով հայ ժողովուրդը միշտ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել Ուսուցչի կոչմանը: Դուք բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից, անձնվիրաբար նվիրվել եք մատաղ սերնդի դաստիարակության գործին, նրանց մեջ սերմանել սեր դեպի կրթությունը, ընտանիքն ու հայրենիքը: Հիրավի, ձեր աշխատանքն արժանի է բարձր գնահատականի ու...

Մամուլի ասուլիս` ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման վերաբերյալ 04.10.2012

Հոկտեմբերի 4-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի մամուլի ասուլիսը` մարզում քաղաքաշինական ծրագրերի, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առիթով 04.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ուսուցչի մասնագիտական տոնի առիթով  հանդիպել է սյունեցի մանկավարժների հետ: «Բոլոր ժամանակներում շատ բարձր է գնահատվել ուսուցչի աշխատանքը: Ես միշտ ասել եմ, որ դպրոցը ուսուցիչն է, որովհետև դուք եք, որ մեր երկրի համար դաստիարակում եք և զինվոր, և մայր: Ձեր առջև խոնարհվում են բոլորը: Մարզային իշխանությունները միշտ ձեր կողքին են և պատրաստ է աջակցելու ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36