Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում էր Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի պատվիրակությունը 04.12.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 1-ին հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի պատվիրակությանը: Հյուրերը, ովքեր Սյունիք էին այցելել հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 1-ի առավոտյան նահանգապետ Սերգեյ Բոժենովի գլխավորությամբ եղան Քաջարանում: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի ուղեկցությամբ ռուսաստանցի հյուրերը շրջել են <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի բաց հանքում, արտադրամասերում, ծանոթացել...
Փոխշահավետ համագործակցության ակունքներում 29.11.2013
Նոյեմբերի տեղի ունեցավ Սյունիքի ներդրումային առաջին համաժողովը: Սյունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից նախաձեռնած համաժողովին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանում գործող տասնյակից ավելի դեսպանատների , միջազգային ֆինանսական, տնտեսական, դոնոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի գործարարների, փոքր ու միջին ձեռնարկատերեր: Օրերս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը շնորհակալական նամակ է ուղարկել...
Երիտասարդ ընտանիքների համար բնակարանները կառուցվելու են 26.11.2013
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 26 ին հանդիպել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՙ ՙ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միություն՚ ՚ հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի հետ: Մարզպետն իր մտահոգությունն է հայտնել ՙ ՙԱջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը՚ ՚ ծրագրի շրջանակներում մարզկենտրոնում, նախկին լողավազանի տարածքում բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման խնդրի շուրջ: 2010 թվականի հոկտեմբերի տեղի...
Մարզպետ Վահե Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 26.11.2013
Նոյեմբերի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 29 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հինգ, աշխատանքի տեղավորման՝ տասնչորս, պետպատվերի շրջանակներում բուժվելու երկու, բնակարանային, հրետակոծության հետևանքով փլված տան վնասի փոխհատուցման, բնակարանի վթարայնության, տնակի տրամադրման, թաղամասի ասֆալտապատման, երթուղային տաքսու կանգառի կարգավորման, տանիքի վերանորոգման, բնակարանին...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ 21.11.2013
Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մարզում գործող հեռուստատեսությունների բոլոր աշխատակիցներին: Դժվար է գերագնահատել զանգվածային լրատվամիջոցների դերը հասարակական կարծիքի ձևավորման, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման ու պահպանման գործում: Ամենամեծ լսարան ունենալով՝ դուք կարողանում եք արագ արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մատնացույց անելով պատասխանատուների աչքից վրիպած թերություններն ու բացթողումները, օգնում եք օր առաջ շտկել...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ 18.11.2013
Սիրելի ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ նոյեմբերի 17-ի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Տոնական օրերին բնորոշ բարեմաղթանքներ հղելուց բացի, ցանկանում եմ վստահեցնել, որ ձեզանից յուրաքանչյուրի եռանդով, նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ են պայմանավորված մեր վաղվա օրվա հաջողությունները:Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, որը պետք է կարողանա համախմբվել հետաքրիր գաղափարների շուրջ ու միասնականություն դրսևորելով հասնի իր նպատակներին: Կիրթ ու բանիմաց ուսանողին է վերապահված...