Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վահե Հակոբյանը հանդիպեց Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 16.07.2013
Հուլիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում ունեցավ Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների մի շարք ղեկավարների հետ: Շնորհակալություն հայտնելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հնչած բարեմաղթանքների համար՝ մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և պարտականությունների կատարումը կնպաստի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին Քաջարանի 55...
Սյունիքի մարզպետն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը 12.07.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլև որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարևորեց մինչ այժմ կատարված աշխատանքները և ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական...
Սյունիքի նորաշանակ մարզպետը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմին 11.07.2013
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանն այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային համայնքների, ինչպես նաև հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների, պետական և ուժային կառույցների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ գրեթե բոլոր ներկաները լավ ճանաչում են նրան, որը վայելում է սյունեցու հարգանքն ու վստահությունը: Ընդգծելով վերջինիս...
Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ 10.07.2013
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը արել էր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` հուլիսի 4-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.06.2013
Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.06.2013
Հունիսի 24-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 17 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 14-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետի պաշտոնակատարին դիմել էր տասներկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության համար՝ երկու քաղաքացիներ: Դրամական օգնության տասներկու դիմումներին տրվել է դրական լուծում: Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու մասին քաղաքացիների...