Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “Առավոտ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 11.04.2012

  “Առավոտ” օրաթերթի ս/թ ապրիլի 11-ի հրապարակած “«Սան Փալաս»-ը գործել է ապօրինի” վերնագրով hրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի հրապարակման մեջ նշված Կապանի քաղաքի մատույցներում գործող խաղատան հետ և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի...

Կապանում կայացավ ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությունը 10.04.2012

Կապանում մեկնարկեց ՀՀ  Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը: Երկօրյա մրցումներին այս տարի մասնակցում էին Կապանի տարածաշրաջանի քսան դպրոցների առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները: Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, հեռացատկ, փոխանցումավազք, 30 մ և 60մ վազք, թենիսի գնդակի նետում և ձգում մարզաձևերում: Մրցումներն անցկավեցին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում: Ընդհանուր թիմային հաշվարկով 1 տեղ գրավեց Կապանի 5 հիմնական դպրոցը, 2 տեղում Կապանի 3 միջնակարգ դպրոցն...

Մարզում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները 06.04.2012

Սյունիքի մարզում այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել են նախատեսվածից 20 օր ուշացումով: Դրանք մարզում մեկնարկել են Մեղրիի տարածաշրջանից ավելի վաղ, իսկ 6 օր է` արդեն սկսվել են Գորիսի և Սիսիանի ցածրադիր գոտիներում: Մարզի համայնքներում բարձրադիր գոտում գտնվող վարելահողերը դեռևս ծածկված են ձյան շերտով, ու այստեղ գյուղատնտեսական աշխատանքները կսկսվեն ավելի ուշ: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով` այս տարի մարզում...

Սյունիքում սկսվել է դիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման գործընթացը 05.04.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից ներկայացված հայտի համաձայն` "Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ ձեռք բերման նպատակով պետական աջակցության" ծրագրով, մարզի համայնքներին պետք է մատակարարվի 2500տ ազոտական պարարտանյութ և 300տ դիզելային վառելանյութ: Այս օրերին համայնքների ղեկավարների միջոցով աշխատանքներ են տարվում պարարտանյութ և դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմման, ծրագրով...

Մարզում կիրականացվեն ներդրումային ծրագրեր 03.04.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատվել է Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2012թ. տարեկան աշխատանքային պլանը, որը մշակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2009թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային յոթ խմբերի կողմից: Նախատեսվում է ընթացիկ տարում մարզում իրականացնել ավելի քան 21 մլրդ 700 մլն դրամ ներդրումներ, այդ թվում` պետական բյուջեի հատկացումներ` 4 մլրդ 534 մլն դրամ, միջազգային կազմակերպությունների և դոնորների հատկացումներ`...

Մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներին 03.04.2012

Ապրիլի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկերտ դիտորդներ Յորգան Բեքլունդը (Շվեդիա) և Նիկոլայ Խոխլովը (Ռուսաստանի Դաշնություն) հանդիպել են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և տեղեկություններ են հաղորդել Սյունիքի մարզում իրենց գործունեության մասին։ Մարզպետը պատրաստակամություն հայտնեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջ ընթացքում համագործակցել դիտորդների հետ։ Դիտորդներին հետաքրքրեց Սյունիքի մարզպետի կարծիքը՝ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11