Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին 23.12.2011
Սյունիքի մարզում սկսվել է ՀՀ կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն հատկացված արևածաղկի ձեթի բաշխումը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին` յուրաքանչյուրին 3 շիշ: Այն իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հսկողությամբ` սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կողմից: ՀՀ կառավարության որոշմամբ` սոցիալական աջակցություն կցուցաբերվի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանեկան անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության զրո միավորից բարձր...
Քաղաքացիների հերթական ընդունելություն մարզպետարանում 21.12.2011
2011թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց 23 քաղաքացի: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 18, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 2, երեխաների նպաստի վերականգնման խնդրանքով՝ 1, աշխատանքի տեղավորման՝ 2 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 18 քաղաքացիների տրվեց դրական պատասխան: Բավարարվեց նաև պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության միջնորդություն...
Մարզի 5 համայնքում անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ 19.12.2011
Սյունիքի մարզի 5 գյուղական համայնքներում (Չափնի, Աշոտավան, Ալվանք և Նժդեհ,Վաղատուր) 2011թ դեկտեմբերի 18-ին տեղի են ունեցել տեղեկան ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Չափնիում, Աշոտավանում և Վաղատուրում' համայնքի ղեկավարի, իսկ Ալվանքում և Նժդեհում' համայնքնի ավագանու անդամների: Ընտրությունների նախնական արդյունքներով Աշոտավան համայնքի ղեկավար է վերընտրվել համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արմեն Բեգլարյանը, Վաղատուր համայնքում`համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հովհաննես...
Անվճար բուժօգնություն մարզի բնակիչներին 14.12.2011
Մարզի բնակչության առողջական վիճակի ուսումնասիրման, բժշկական խորհրդատվության տրամադրման, հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզի առաջատար բժիշկ մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը շարունակում են մարզի բժշկական հաստատություններում անցկացնել նախորդ ամսվա երկրորդ կեսից մեկնարկած “Բաց դռների օր” միջոցառումը: Արտագնա բժշկական խմբերն արդեն եղել են Սիսիանի, Անգեղակոթի, Բռնակոթի, Գորայքի, Դարբասի, Գորիսի,...
Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում 12.12.2011
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով իրականացրել է մոնիտորինգ: Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը` փետրվարի 1-ից ապրիլի 30-ը, երկրորդը՝ հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը: Օրերս հրապարակվել են հետազոտության արդյունքները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզել է, որ երկրորդ տեղում Սյունիքի...
Քաղաքացիների ընդունելություն Սիսիանի տարածաշրջանում 08.12.2011
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին Սիսիանի տարածաշրջանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեց 17 քաղաքացի: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեց 13, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 2, նպաստի վերականգնման խնդրանքով՝ 1, բնակարանի վերանորոգման համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով՝ 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 13 քաղաքացիներին տրվեց դրական պատասխան: Բավարարվեց նաև...