Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը ծանոթացել է Կապանի թիվ 3 կրթահամալիրի խնդիրներին 04.12.2012

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի և մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ դեկտեմբերի 4-ին այցելել է Կապանի թիվ 3 կրթահամալիր, որտեղ իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցում և դաստիարակություն: Այցելության նպատակն էր տեսակցել սաներին և ծանոթանալ կրթահամալիրի խնդիրներին, դրանք քննարկել տնօրինության հետ : Կրթօջախում մարզպետին տեղեկացրել են, որ 2012 թ. օգոստոսից "Քրոնիմետ" բարեգործական...

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը 04.12.2012

Դեկտեմբերի 4-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը: Օրակարգային առաջին հարցերը վերաբերում էր Սյունիքի մարզի...

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` 2012թ լավագույն կայքերի շարքում 03.12.2012

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը: Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների պաշտոնական կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզվել է, որ 2012 թվականի երկրորդ փուլի արդյունքներով...

Ավարտվեց մարզերի ֆուտբոլի գավաթի առաջնությունը 03.12.2012

Ընթացիկ տարվա օգոստոս ամսից մեկնարկած Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ մարզերի ֆուտբոլի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը` տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Կապանի մարզադաշտում: Եզրափակիչ փուլում ուժերը չափեցին Սյունիքի և Կոտայքի մարզերի ֆուտբոլի թիմերը: Խաղին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ինչպես նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ Կապանից ու Չարենցավանից: Նախատեսված ժամանակահատվածում խաղի հաշիվր...

Քաղաքաշինության նախարարն այցելել է Սյունիքի մարզ 03.12.2012

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Սյունիք մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ այցելեց նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ և Կապանի թիվ 2 ավագ դպրոց: Նախարար Ս. Թադևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շրջայց կատարեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արդեն հիմնանորոգման աշխատանքների փուլում գտնվող 3-րդ և 4-րդ հարկերում: Տեղում ծանոթացավ 1-ին և 2-րդ հարկերի իրավիճակին` որոշեց այդ հարկերում հիմնանորոգում իրականացնելու հարցով դիմել...

Սյունիքում կայացավ "Երգը բարեկամության կամուրջ է" խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը 30.11.2012

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ռուսաստանի ինքնիշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված "Երգը` բարեկամության կամուրջ" ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի մարզային փուլը: Փառատոնի մարզային փուլին մասնակցեց Սյունիքի մարզի 20 դպրոցների ավելի քան 35 աշակերտ: Փառատոնի երկրորդ փուլին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց Սյունիքի մարզի դպրոցականների մասնակցությանը: Նա նաև նշեց, որ այս փառատոնը ևս մեկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-23 03:31:03