Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում անցկացվեց «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը 26.05.2011

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մայիսի 26-ին կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազին նվիրված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը: Փառատոնին մասնակցած սյունեցի 48 դպրոցականներից երկու տարիքային խմբում հաղթող են ճանաչվել 7-ը, որոնք կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին...

Հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ 25.05.2011

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 24-25-ին Գորիսում եւ Սիսիանում հերթական անգամ հանդիպել է մարզի տարածաշրջանների համայնքի ղեկավարների հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս անգամ առանցքային հարցը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին...

48 հայտ Սյունիքից` միասնական քննությունների համար 24.05.2011

Սյունիքում այս տարի նվազել է բուհ ընդունվելու համար միասնական քննություններ հանձնողների թիվը' պայմանավորված 11-ամյա կրթությունից 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ...

Հայտնի են Սյունիքի լավագույն ուսուցիչները 23.05.2011

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են Հայ առաքելական եկեղեցու եւ Կրթության ու գիտության նախարարության կողմից հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների եւ դասվարների' «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի արդյունքները:

Անասունները պարտադիր պատվաստվում են 18.05.2011

Պետպատվերի շրջանակներում անասունների պարտադիր պատվաստման աշխատանքներն այս տարի Սյունիքի մարզում ուշացումով են սկսվել' հանրապետությունում պատվաստանյութ չլինելու պատճառով: Սակայն, ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, աշխատանքներն ընթացքի մեջ են եւ արվում են' ըստ ժամանակացույցի...

Գարնանացանի աշխատանքներն սկսվել են 17.05.2011

Ընթացիկ ամսում շարունակվող անձրեւների պատճառով Սյունիքում դանդաղել են գարնանացանի աշխատանքները: Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկատվության`մարզում կատարվել է 4500 հա գարնանացան' հիմնականում հացահատիկային կուլտուրաներ, իսկ ներկայում ընթացքի մեջ է բանջարաբոստանային կուլտուրաների, մասնավորապես' կարտոֆիլի ցանքսը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44