Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 23.02.2023

  Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանի, իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանի և Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և տեղահանված անձանց խնդիրների լուծման ոլորտներում մարզային իշխանության կողմից...

ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ 23.02.2023

  Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն ավարտեց միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին, որոնք մեկնարկել էին հունվարի 28-ից։ Այս շաբաթ տեղի ունեցան վերջին միջոցառումները։ Փետրվարի 19-ին Սյունիքի N զորամասում կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ հայրենասիրական և ազգային երգ ու պարով։ Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մեկ օր զինվորների հետ» խորագրով այց մարզում տեղակայված N զորամաս։ Կապանի թիվ 3 և թիվ...

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 22.02.2023

  Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։ Քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր։ Այս առնչությամբ Ռոբերտ...

ԳՈՐԻՍՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ

ԳՈՐԻՍՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ 21.02.2023

  Փետրվարի 20-ին հանդիսավորությամբ բացվեց Գորիսի հիմնանորոգված թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։ Մանկապարտեզի բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՆՈՒՀ-ի արդիականացման մեջ ներդրում ունեցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Շինաշխատանքները տևել են հինգ ամիս․ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 21.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 21-ին Գորիսում ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադիա Պիֆարետտին, խորհրդատու Ագոն Մալիքին և գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանը մարզպետի հետ քննարկել են 2020-ի պատերազմից հետո առաջ եկած հանգամանքների ազդեցությունը Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ու նշել, որ...

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ 20.02.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր դիմավորել են Գորիս ժամանած ֆրանսիական պատվիրակությանը, որը Հայաստանում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում են նաև նախկին նախարար Նատալի Լուազոն, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանի այրին՝ Սոֆի Դեվեջյանը, խորհրդարանի երկու անդամ։ Հյուրերը նախ այցելեցին Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն, ապա ճաշի սեղանի շուրջ զրույց ունեցան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:20:55