Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ 24.08.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 23-ին Սիսիանում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման գործարանի վերագործարկման հանդիսավոր արարողությանը, որն իրականություն է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջանքերով։ Ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, Սիսիանի համայնքային իշխանությունները, Աժ պատգամավորներ, այլ...

ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 64-ԱՄՅԱԿԸ 22.08.2022
Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշեց իր հիմնադրման 64-ամյակը․ օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էր նաև Սյունիքի մարզային իշխանությունը։ Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրում կատարվեց հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։ Այնուհետև Գետափնյա փողոցում բացվեց հանգստյան գոտի (կառուցվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ) ու այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության կարգ։ Աբովյան փողոցում տեղի ունեցավ պուրակի բացման արարողություն, որն...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՕՐԸ 20.08.2022
Այսօր Կապան քաղաքի օրն է, ու առավոտից Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկել են մարզական, մշակութային, ժամանցային ու այլ բնույթի տարբեր տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրումից հետո մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին ու քաղաքի հյուրերին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան...

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 17.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հետևել է /Մ-12/- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։ Շինարարությունն այս պահին ակտիվ փուլում է գտնվում։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ...

ՆՈՐՈԳ ՓՈՂՈՑ՝ ԳՈՐԻՍՈՒՄ, ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ 12.08.2022
Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք համայնքային իրադարձություններով, որոնց մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետարանի այլ ներկայացուցիչներ։ Գորիս քաղաքում տեղի ունեցավ Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցի նորոգումն իրականություն է դարձել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ ․ իրականացվել է 139 մլն դրամի աշխատանք, որից 62 մլն դրամը կառավարության ներդրումն է, 77 մլն...

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ 11.08.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Սիսիանում անցկացվող հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնին։ Այն կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ...