Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գորայքում գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 28.08.2026
Օգոստոսի 27-ին Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում տեղի է ունեցել գյուղատնտեսական կցորդիչների և ռոտորային սերմազատիչների տրամադրման արարողություն, որին մասնակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանը։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման, դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել հողերի...

ՍՅՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 28.08.2026
Երեկվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 287,140.6 հազար դրամ, որից 15,142․5 հազար դրամը՝ Լոռու մարզպետի աշխատակազմին, 69,667․9 հազար դրամը՝ Շիրակի, 31,985․0 հազար դրամը՝ Սյունիքի, 437․0 հազար դրամը՝ Վայոց ձորի, 169,908․2 հազար դրամը՝ Տավուշի։ Սյունիքի...
Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված ԵՄ մարդասիրական օգնության (EU-ECHO) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում» ծրագրի նոր փուլի մեկնարկին և համակարգմանը։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության, աղետների ռիսկի կառավարման և...

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԴԻՊԼՈՄՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 26.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մասնակցել է 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությանը։ Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է շրջանավարտներին, մասնագիտական հաջողություններ մաղթել և նշել․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուրիդ ընտանիքում այս օրը ամենասպասվածներից մեկն է եղել, որովհետև այսօր ձեզ հանձնում են մի փաստաթուղթ, որը փաստում է, որ...
Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Սյունիքի մարզի խորհրդի հերթական՝ ընդլայնված նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզի իրավապահ մարմինների, ուժային կառույցների ղեկավարները։ Օրակարգային...
Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ քննարկելու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները։ Քննարկմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանն ու Նվարդ Հարությունյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի ղեկավար կազմի, տեխնիկական աջակցություն տրամադրող...


