Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 12.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մասնակցել է մարզի երիտասարդների համար կազմակերպված «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփիչ միջոցառմանը։ Այն տեղի է ունեցել Կապանում՝ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչներ, երիտասարդներ հանրապետության տարբեր վայրերից, այլ հյուրեր։ Առաջին...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ 12.08.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ աշխատանքային այցով եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Պաշտոնյաները շրջել են մշակութային կառույցներում, տեղում ծանոթացել դրանց գործունեությանը, շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին ու առկա խնդիրներին: Այցի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր,...

ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ՝ ԿԱՊԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ 11.08.2026
Կապանի պետական բժշկական քոլեջում տեղի է ունեցել սենսորային ուսուցման նորաբաց լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը, քոլեջի տնօրենությունը, դասախոսական կազմը, ուսանողները և հյուրեր։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նախաձեռնության հաջող իրականացման կապակցությամբ՝ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը կարևորել է նմանատիպ արդիական կրթական միջավայրերի ստեղծումը միջին մասնագիտական...

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՈՒՄ․ ՆՇՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ 10.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի տոնին նվիրված միջոցառմանը։ Տոնական ծրագիրը մեկնարկել է հյուրերի դիմավորմամբ, որին հաջորդել է ժամերգությունը Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Տեղի հավերժության պուրակում՝ ծաղիկներ դնելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։ Հայկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, մարզպետի աշխատակազմի և ողջ Սյունիքի անունից շնորհավորել է համայնքի...

ԳՈՐԻՍՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԿԱԹՎԱԾԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ 09.08.2026
Հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնը, որը նախկինում միայն սրտանոթային խնդիրներով էր զբաղվում, այժմ գործում է նաև որպես գլխուղեղի կաթվածի մասնագիտացված կենտրոն։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը հերթական աշխատանքային այցն են կատարել բուժհաստատություն և ծանոթացել գործունեության նորություններին, մասնավորապես, վերջերս ներդրված կաթվածի բուժման նոր ու կարևորագույն ծառայության ընթացքին։ Հայաստանի մարզերում սա նման որակավորմամբ ու...

ՆՈՐ ԲՄԿ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ 08.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մասնակցել են մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությանը։ Սա երկրորդ նմանատիպ նախագիծն է, որն իրականացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ունեցած հուշագրի շրջանակներում և համայնքի հետ համագործակցությամբ։ Մոդուլային ԲՄԿ-ն կառուցվել, կահավորվել, սարքավորումներով հագեցվել է կոմիտեի միջոցներով։ Այն ապահովված...


