Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ 10.04.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պատվիրակությանը․ նրանք բոլորը նաև Մոնպելիեի փաստաբանների միության «Մարդու իրավունքների ինստիտուտի» անդամներ են։ Հանդիպման հիմնական առանցքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքում, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների խախտումների քննարկումն էր։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այս օրերին Սյունիք այցելելու համար, քանի որ ցանկացել են...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ հյուրընկալել է մարզային կյանքի տարբեր բնագավառներում ավանդ ու վաստակ ունեցող, իրենց աշխատանքով, հաջողություններով ու նվիրումով աչքի ընկած կանանց։

ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 01.04.2023
Մարտի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում հյուրընկալեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, երկու կողմերի պաշտոնյաներ։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց այցելության համար՝ համոզված, որ կարևոր էր հյուրերի՝ Սյունիքն անձամբ տեսնելը․ «Երեկվա...

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ 31.03.2023
Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամները մարտի 30-ի առավոտյան՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցին Գորիսի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Պարոն Վոքիեն նաև ցանկացավ զրուցել իրեն հանդիպած գորիսեցի դպրոցականների հետ։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 29.03.2023
Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։