Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏՆԻ Է ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂԸ 16.10.2024
Ավարտվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող 2024թ․ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» 3-րդ՝ մարզային փուլը, որն անցկացվեց Կապանի մարզադաշտում և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հրաձգարանում։ Մինչ մարզային փուլի անցկացումը Սյունիքի տարբեր դպրոցների թիմեր մասնակցել էին դպրոցական ու համայնքային փուլերին: Մարզային փուլին մասնակցեցին...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԵՐԸ 15.10.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդականներ Նվարդ Հարությունյանն ու Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջամալ Խանին ու գրասենյակի մարդասիրական ծրագրի աշխատակիցներին։ Հյուրերը ներկայացրել են մարդասիրական ծրագրի ուղղությունները, որոնք միտված են քաղաքացիական անձանց համար հումանիտար պայմանների բարելավմանը։ Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները նրանց հետ քննարկել են այն հնարավոր ծրագրերը, որոնք երկուստեք...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ECHO-ի ԵՎ PIN-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 15.10.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) կառույցի Հայաստանի ներկայացուցիչ Լուի Նիկոլասին, «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպության Հայաստանի ծրագրերի ղեկավար Միքայելա Գուլդանովային և նույն կազմակերպության արտակարգ իրավիճակների մասով ղեկավար Հայարփի Կարապետյանին: Լուի Նիկոլասը տեղեկացրեց, որ դիտարկել է մարզում ECHO-ի ֆինանսավորմամբ միջազգային ու...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԻՍՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ 14.10.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը հոկտեմբերի 11-ին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է Գորիս քաղաքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ու այլ միջոցներով կատարվող բարեկարգման աշխատանքները։ —————————————————————————— 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով...

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ 11.10.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մասնակցել է Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Հոբելյանական հանդիսությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, բազմաթիվ հյուրեր։ Ողջունելով բոլորին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից՝ Հայկ Հարությունյանը փոխանցեց նրա, ինչպես նաև...

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ 09.10.2024
Շարունակելով մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով պարբերական հանդիպումները՝ այսօր ԼՂ-ից տեղահանված ու Կապան համայնքում հաստատված քաղաքացիներին հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարե Ղազարյանն ու Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը։ Նրանք նախ շնորհակալություն են հայտնել ներկաներին Սյունիքում բնակություն հաստատելու և իրենց հետագա կյանքն այստեղ կառուցելու մտադրության համար։ Այնուհետև ծավալվել է զրույց տեղանվածներին մտահոգող խնդիրների շուրջ։ Նրանց են ներկայացվել...