Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 02.09.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա օգոստոս ամսին ծնվել է 71 երեխա՝ 34 տղա, 37 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 28, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։ Հանդիպման առանցքում եղել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախաձեռնության տեսլականը Հայաստանում կյանքի կոչելու ընթացքն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ողջունելով հյուրերին Սյունիքում՝ Ռոբերտ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.09.2026
Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ և ծնողներ Սեպտեմբերի 1-ը մեզ կրկին հիշեցնում է, որ սովորելը երբեք չի ավարտվում, և յուրաքանչյուր նոր ուսումնական տարի զարգացման ու նոր գիտելիք ձեռք բերելու հնարավորություն է։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ միայն փաստեր անգիր անելն այլևս բավարար չէ։ Մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումների հիմքում այն տրամաբանությունն է, որ երեխային պետք է...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻԻՆ 28.08.2026
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նրա աշխատանքի ժամանակահատվածում Ֆրանսիայի ու Սյունիքի մարզի միջև հաստատված ջերմ աշխատանքային, բարեկամական հարաբերությունների, համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար, որի արդյունքն ակնհայտ է ու տեսանելի։ Այդ ամենում Ռոբերտ...
Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված ԵՄ մարդասիրական օգնության (EU-ECHO) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում» ծրագրի նոր փուլի մեկնարկին և համակարգմանը։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության, աղետների ռիսկի կառավարման և...

ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ԴԻՊԼՈՄՆԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ 2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 26.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մասնակցել է 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությանը։ Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է շրջանավարտներին, մասնագիտական հաջողություններ մաղթել և նշել․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուրիդ ընտանիքում այս օրը ամենասպասվածներից մեկն է եղել, որովհետև այսօր ձեզ հանձնում են մի փաստաթուղթ, որը փաստում է, որ...


