Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2024-ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 27.12.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմում շարունակվում են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2024 թվականի հաշվետվությունների ու տարեկան աշխատանքի ամփոփումների ներկայացումը մարզպետին։ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումներում այս շաբաթ անցնող տարվա աշխատանքների արդյունքն են ներկայացրել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի, Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունների, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերն ու աշխատակիցները։...
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 19.12.2024
2024 թվականի աշխատանքային տարվա վերջին օրերին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները հաշվետվություններ ու տարեկան աշխատանքի ամփոփումներ են ներկայացնում մարզպետին։ Անցնող շաբաթվա ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը նման հանդիպումներ է ունեցել Կրթության, մշակույթի և սպորտի, Ֆինանսական, Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների, Զարգացման ծրագրերի մշակման և...
ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ 19.12.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ ու դիտարկել սահմանամերձ բնակավայրում ընթացող և ավարտված ծրագրերի արդյունքները։ Այստեղ ավարտին են մոտենում խմելու ջրագծի կառուցման և ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները․ ծրագիրը հրատապ լուծում պահանջող Սյունիքի խնդիրների շարքում մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացվել էր ՀՀ կառավարություն ու հաստատվել։ Ծրագրի արժեքը՝ 196 մլն դրամ։ Կառուցվել է ենթահունային...
ԱՄՓՈՓՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ 17.12.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի այսօր հրավիրած տարեվերջյան խորհրդակցության ընթացքում ամփոփվել է մարզի առողջապահական համակարգի՝ 2024 թվականի աշխատանքը։ Մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, մարզպետի տեղակալներն ու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, առողջապահական ոլորտի պատասխանատուները։ Ռոբերտ Ղուկասյանն իր գոհունակությունն է հայտնել բժշկական հաստատությունների՝ անցնող...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 17.12.2024
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։ Քննարկվել է 2024 թվականի՝ այս կազմակերպությունների գործունեությունն ու դրա ընթացքում հանդիպող խնդիրները։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ներկայիս ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս...
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որն արտագնա էր ու անցկացվեց Քաջարանում՝ ընդլայնված ձևաչափով։ Այն վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև տեսչական մարմինների, պետական այլ կառույցների, հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների մարզային ստորաբաժանումների...